Փաշինյանը վստահ է՝ աշխատանքով հնարավոր կլինի 2020-ին կանխատեսվածից լավ տնտեսական ցուցանիշ ունենալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում, կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված, պաշտոնապես նախատեսվում է, որ կարձանագրվի 2 տոկոս տնտեսական անկում՝ ի տարբերություն կանխատեսված 4.9 տոկոս տնտեսական աճի. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է՝ աշխատանքով հնարավոր կլինի տարին ամփոփել ավելի լավ ցուցանիշներով: Փաշինյանը նման տեսակետ հայտնեց մայիսի 16-ին առցանց ասուլիսում՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե երկրում սահմանափակումներն ի՞նչ ազդեցություն են ունեցել տնտեսության վրա:

«Մեր պաշտոնական կանխատեսումն է այն է, որ վնասը կլինի 2 տոկոս, այսինքն՝ 2 տոկոսի տնտեսական անկում կունենանք 2020-ի արդյունքներով: Սակայն կարծում եմ, որ մենք բոլորս պետք է տրամադրվենք աշխատանքի, նախկինում էլ, երբ տնտեսական բարձր արդյունքներ ենք արձանագրել, այդ բարձր արդյունքներն արձանագրել ենք կանխատեսումներից էականորեն ավելի: Եվ տվյալ դեպքում մենք կարող ենք առաջիկայում լծվել աշխատանքի, դրա պատկերացումն ու հնարավորությունները կան, և 2020 թվականը փակել շատ ավելի լավ պայմաններով, քան նախատեսվում է»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը շեշտեց՝ դրա համար պետք է ջանք գործադրել, և վստահեցրեց՝ կգործադրվեն:

Կորոնավիրուսի ճգնաժամով պայմանավորված կանխատեսվում է 2% տնտեսական անկում՝ ի տարբերություն 2020 թվականի բյուջեով նախատեսված 4.9% տնտեսական աճի։ Այս պայմաններում անվանական ՀՆԱ-ն ցածր կլինի բյուջեում դրված մեծությունից. 7 տրիլիոն 95 միլիարդ դրամի փոխարեն կանխատեսվում է 6 տրիլիոն 485 միլիարդ դրամ ՀՆԱ։ Այս կանխատեսումն ընկած է ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ կողմից ընդունված 2020թ. պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի հիմքում։

Աննա Գրիգորյան

Հայերեն

Բոլորս էլ հասկանում ենք, որ այստեղ քաղաքական մղում կա. Միրզոյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին

Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Հայաստանին լոյալ ընդդիմություն ենք ուզում. ԱԺ նախագահը ներկայացրել է իշխանության մոտեցումը

ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, շուկայականից էականորեն ցածր գներով ստվերային շրջանառվող օղիների դեպքեր

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանն ԱԱ-ի բրոնզե մեդալը կարևոր նվաճում է համարում

ԱԺ նախագահն առաջարկում է Հոկտեմբերի 27-ի գործի չբացահայտման վերաբերյալ հարցերն ուղղել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին

«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթներ դեպի Նիդեռլանդներ

Նիդեռլանդները ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ անհետ կորած անձանց որոնման գործընթացում

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները հայտնել են նոր հարվածների մասին

ԵՄ խորհուրդը 4,7 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ցուցաբերված ռազմական օգնության ծախսերը փոխհատուցելու համար