Բելառուսում մեկ օրում COVID-19-ի 951 դեպք է արձանագրվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 951-ով: Վարակակիրների ընդհանուր թիվը 28 681 է: Մահացել է ևս 4 հիվանդ: Ընդհանուր առմամբ մահացել է 160 մարդ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Բելառուսի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Ըստ նրանց տվյալների՝ COVID-19-ով վարակվածների թիվը մայիսի 15-ին հասել էր 27 730-ի, մահացել էր 156 մարդ:

«Գրանցված 28 681 մարդու մոտ COVID-19-ի թեստը դրական է եղել: Կատարվել է 335 057 թեստավորում»,-ասվում է հաղորդագրությունում:

Բելառուսի առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ երկրում կորոնավիրուսի տարածման ամբողջ ընթացքում մահացել է 160 մարդ, որոնք ունեցել են քրոնիկական հիվանդություններ:

Ըստ հաղորդագրության՝ մայիսի 16-ին Բելառուսում առողջացել և դուրս է գրվել 9 498 հիվանդ, որոնց մոտ ավելի վաղ կորոնավիրուս էր ախտորոշվել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտնել էր նոր կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի բռնկման մասին: ԱՀԿ-ի վերջին տվյալներով աշխարհում արձանագրվել է վարակի ավելի քան 4,6 մլն դեպք, ավելի քան 309 հազար մարդ մահացել է վարակից:

Հայաստանում մայիսի16-ի,ժամը11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր4283դեպք,որոնցից1791-ն`առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում2415պացիենտ:Ընդհանուր առմամբ,կատարվել է39 005թեստավորում:Այսպիսով`կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված239նոր դեպք և125առողջացած։

Ընդհանուր առմամբ,կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան55 (ավելացել է ևս3-ով)դեպք:

Պատրաստեց Անժելա Համբարձումյանը

Հայերեն Русский

Վերացվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեության կասեցումը

ԵՄ-ն և Կանադան պլանավորում են խորացնել պաշտպանական համագործակցությունը. Rapporteur

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը

Հորդանանն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին. սահմանային անցակետը փակվել է

Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ

Հայկական քոչարիի պես պետք է ընդհանուր ռիթմ գտնել նաև կենսաբազմազանության պահպանության բանակցություններում. Աստրիդ Շոմեյքեր

ԱԳՄԱ նախարարը կարևորել է սահմանային կառավարման բարելավումն ու ԱՄՆ-ի հետ համագործակցությունը

Եվրոպական հանձնաժողովը կաջակցի Հայաստանին շրջակա միջավայրի ոլորտում ժամանակակից ստանդարտների ներդրման գործում. Փաշինյանն ու Ռոսվալլը հանդիպել են