ՀՀ վարչապետը հույս ունի 2020 թվականին ներքին տուրիզմի ոլորտում լուրջ շարժ արձանագրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի 2020 թվականին ներքին տուրիզմի ոլորտում լուրջ շարժ ունենալ, որով պատշաճ ձևով կծանրաբեռնվի Հայաստանի ամբողջ տուրիստական ենթակառուցվածքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց առցանց մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

«Ես հույս ունեմ, որ այս տարի մենք ներքին տուրիզմի ոլորտում լուրջ շարժ կունենանք։ Մենք տուրիստական հոսքի աղբյուր երկիր ենք, կարող ենք մեր տուրիստական կյանքը կազմակերպել ՀՀ-ի ներսում»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետն ասաց, որ այժմ բոլոր երկրները, անկախ կորոնավիրուսի շատ կամ քիչ տարածումից, մտածում են օդային հաղորդակցությունը բացելու մասին։

«Գուցե, առաջիկայում բացվի նաև Հայաստանի օդային հաղորդակցությունը։ Տեսնենք, կունենա՞նք արտասահմանից զբոսաշրջիկներ, թե ոչ։ Գուցե մարդիկ կորոնավիրուսին սկսեն վերաբերվել այնպես, ասես սովորական գրիպ է, սակայն չի բացառվում, որ ընդհանրապես տուրիստական հոսք չի լինի»,- նշեց Փաշինյանը։

Ասուլիսի ժամանակ ներկայացնելով նոր Հայաստանի մասին 100 փաստը, Փաշինյանը նշեց, որ 2019 թվականին Հայաստանի տնտեսության մեջ ամենաբարձր աճն արձանագրել է կացության և հանրային սննդի ծառայությունների ոլորտը՝ նախորդ տարվա համեմատ աճելով 27.2 տոկոսով։

Փաշինյանը շեշտեց, որ ոլորտի աճին էականորեն նպաստել է 2019 թվականի ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի 14․7 տոկոս աճը: Նախորդ տարվա ընթացքում ներքին զբոսաշրջությունն ավելացել է 41 տոկոսով։

ՀՀ վարչապետը նաև ընդգծեց, որ Համաշխարհային բանկի հետ համագործակցության արդյունքում վերանորոգվել կամ վերանորոգման փուլում են մարզերի զբոսաշրջային հիմնական ուղղություններ տանող ճանապարհները և զբոսաշրջավայրերին հարակից ենթակառուցվածքները՝ Տաթևի վանական համալիր, «Սոճուտ» դենդրոպարկ, «Կումայրի պատմական թաղամասի» 6 փողոց, «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան, Խոր Վիրապ վանք, Մակարավանք:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն

Թուրքիայի ԱԳՆ-ն բարձր է գնահատում երկու հանցագործների արտահանձնման գործում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը

Հրանտ Դինքի հիշատակը հարգել են այնտեղ, որտեղ նա սպանվել է 18 տարի առաջ

Շախմատի առաջնություններում կայացել են 6-րդ տուրի պարտիաները

Կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձ Հայաստանից արտահանձնվել է Թուրքիա. ՀՀ ԱԳՆ

Վրացական իշխող կուսակցության պատգամավորը հայտարարել է, որ ընդդիմությունը ցանկանում է չեղարկել Guns N'Roses-ի համերգը

Մայր Տաճարում աղոթք է կատարվել Բաքվում պահվող հայ գերիների համար

Դոնալդ Թրամփը ողջունել է  ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը

ԱՄՆ-ում TikTok-ն անհասանելի է դարձել օգտատերերին

Վրաստանում մի խումբ ցուցարարներ են ձերբակալվել իրավապահների պահանջին չենթարկվելու համար

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի