Քննարկվում է ՍԴ հարցը որևէ բանաձևով խորհրդարանում լուծելու տարբերակը. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված՝ առնվազն մեկ տարի հնարավոր չէ իրականացնել սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, պետությունը քննարկում է այդ հարցը որևէ ձևով՝ մասնակի կամ ամբողջական, խորհրդարանում լուծելու հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այդ մասին նշեց առցանց ասուլիսում՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք հնարավոր է, որ հարցը լուծվի խորհրդարանի միջոցով, հրաժարվեն հանրաքվեի միջոցով հարցը լուծելուց:

Լրագրողը նկատել էր նաև, որ ՀՀ կառավարությունը սահմանադրական ճգնաժամի վերաբերյալ հարցադրումներ է ուղղել Վենետիկի հանձնաժողով, նա հետաքրքրվել էր, թե ինչու է որոշվել գնալ այս տարբերակին:

«Մենք հանրաքվեի շրջանում նույնպես քննարկումների արդյունքում մտադրվել էինք դիմել Վենետիկի հանձնաժողովին: Սակայն մեր կանխատեսումն այն է, որ առնվազն մի տարի կորոնավիրուսը ներկա է լինելու մեր իրականության մեջ, ինչը նշանակում է, որ առնվազն մի տարի մենք հանրաքվե չենք կարող անել, քանի որ հայտարարել ենք, որ քաղաքական որևէ շահ չի կարող ավելի բարձր դասվել մեր կողմից, քան ՝ հանրային առողջության շահը։ Կորոնավիրուսի համաճարակի պայմաններում հանրաքվե անելն անհնար է: Բայց մյուս կողմից մենք չենք կարող նաև սպասել Սահմանադրական դատարանի իրավիճակի լուծմանը՝ մինչև կորոնավիրուսի համաճարակն ավարտվի: Եթե նույնիսկ այդպես սպասենք, ապա մենք Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ենք ձևավորել, առաջիկայում սահմանադրական փոփոխություններ պետք է տեղի ունենան, և այդ համատեքստում կլուծենք, որը մյուս տարի հունիսին, նախնական հաշվարկներով, կարող է դրվել հանրաքվեի»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը մանամասնեց՝ մտածում էին այս տարի այս հանրաքվեն անել, հետո խորհրդարանական ընտրությունների հետ՝ 2023-ին անել մյուսը: Սակայն Փաշինյանը նկատեց, որ համաճարակի բերած փոփոխություններով պայմանավորված՝ այդ ժամանակացույցով առաջ գնալ չի ստացվում: «Եվ հետևաբար մենք հիմա Վենետիկի հանձնաժողով ենք դիմել, և քննարկվում է Սահմանադրական դատարանի հարցը որևէ բանաձևով՝ մասնակի կամ ամբողջական, խորհրդարանում լուծելու հարցը»,-ասաց Փաշինյանն ու նշեց՝ իր համար ակնհայտ է, որ մինչև մյուս տարվա մայիս հնարավոր չի լինելու հարաքվե անել, բայց մյուս կողմից սպասել էլ չեն կարող:

Նա նշեց՝ ոչ մի բան չի խանգարում, որ միջազգային գործընկերների հետ աշխատանքը նոր իրավիճակի բերումով կարգաբերեն ու ստանան հնարավորինս արդյունավետ և, եթե հնարավոր կլինի, կոնսենսուսային լուծումներ:

Սահմանադական փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում էր դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը:Հանրաքվեն պետք է տեղի ունենար ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը մեկնարկել էր փետրվարի 17-ին: Սակայն հայտարարված արտակարգ դրութան պայմաններում այն չէր կարող կայանալ:

Աննա Գրիգորյան

Հայերեն English Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում