Հայաստանում առաջին եռամսյակում տպվել է 21,9 տոկոսով ավելի ՀԴՄ կտրոն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2020 թվականի հունվար-մարտ ամիսներին տպագրվել է 111.7 մլն հատ ՀԴՄ կտրոն, որը 21.9 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր առցնաց ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»:

«2020 թվականի հունվար-մարտ ամիսներին տպագրված ՀԴՄ կտրոններում արտացոլված ֆիսկալ շրջանառությունները 45.5 մլրդ դրամով կամ 11.8 տոկոսով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 2020 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում դուրս են գրվել 5.7 մլն հատ հաշվարկային փաստաթղթեր, որոնք 13.8 տոկոսով ավելին են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»,-ասաց Փաշինյանն ու շնորհակալություն հայտնեց բոլոր այն հայրենակիցներին, որոնք պահանջում են ՀԴՄ կտրոն, որոնք թողարկում են ՀԴՄ կտրոն:

Վարչապետը նաև նշեց, որ 2020 թվականի առաջին եռամսյակի տվյալներով բյուջեի եկամուտները գերակատարվել են 8.9 մլրդ դրամով։ 2020 թվականի առաջին եռամսյակի հարկային եկամուտների ցուցանիշը 2019թ-ի առաջին եռամսյակի ցուցանիշին գերազանցում են 49.5 մլրդ դրամով կամ 16.5%-ով, իսկ 2018թ-ի համապատասխան ցուցանիշներին՝ 60.5 մլրդ դրամով կամ 25.3 տոկոսով։

«Չնայած առաջին եռամսյակի մարտ ամսվա մեծ մասն արդեն կորոնավիրուսային ճգնաժամի պայմաններում էինք, սակայն մեզ հաջողվեց բյուջեի եկամտային մասը գերակատարել, ինչը լավ ցուցանիշ է»,-նկատեց նա:

Կառավարությունըմայիսի 14-ի նիստում որոշում է կայացրելՀՀ-ում2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Բոլորս էլ հասկանում ենք, որ այստեղ քաղաքական մղում կա. Միրզոյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին

Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Հայաստանին լոյալ ընդդիմություն ենք ուզում. ԱԺ նախագահը ներկայացրել է իշխանության մոտեցումը

ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, շուկայականից էականորեն ցածր գներով ստվերային շրջանառվող օղիների դեպքեր

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանն ԱԱ-ի բրոնզե մեդալը կարևոր նվաճում է համարում

ԱԺ նախագահն առաջարկում է Հոկտեմբերի 27-ի գործի չբացահայտման վերաբերյալ հարցերն ուղղել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին

«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթներ դեպի Նիդեռլանդներ

Նիդեռլանդները ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ անհետ կորած անձանց որոնման գործընթացում

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները հայտնել են նոր հարվածների մասին

ԵՄ խորհուրդը 4,7 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ցուցաբերված ռազմական օգնության ծախսերը փոխհատուցելու համար