ՀԲՄ-ն քաղաքացիներին հորդորում է չենթարկվել ֆինանսական հաստատությունների դեմ ուղղված ճնշումներին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բանկերի միությունն (ՀԲՄ) անդրադարձել է ՀՀ կենտրոնական բանկի առջև կազմակերպված ակցիային՝ հորդորելով քաղաքացիներին չենթարկվել մի խումբ անձանց կողմից կազմակերպված և ֆինանսական հաստատությունների դեմ ուղղված ճնշումներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, Հայաստանում բանկերն ու վարկային կազմակերպությունները արտակարգ դրության պայմաններում վարկային արձակուրդ են տրամադրել 472 հազար ֆիզիկական անձանց և 15 հազար իրավաբանական անձանց։

«Հարկ ենք համարում մեկ անգամ ևս փաստել, որ երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում բանկային համակարգն առաջիններից էր, որ արձագանքեց և համապատասխան քայլեր ձեռնարկեց բանկի հաճախորդ ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցելու նպատակով։

Ըստ այդմ, վերջին տվյալների համաձայն, Հայաստանում բանկերն ու վարկային կազմակերպությունները արտակարգ դրության պայմաններում վարկային արձակուրդ են տրամադրել 472 հազար ֆիզիկական անձանց և 15 հազար իրավաբանական անձանց:

Բացի այդ, առևտրային բանկերը ներգրավված են նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային ծրագրերում և օժանդակում են կառավարության կողմից տրամադրվող միջոցների հասանելիության ապահովմանը

Այս ամենին զուգահեռ, բանկերի կողմից արվում է առավելագույնը ինչպես վարկառու հաճախորդներին աջակցելու՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված ֆինանսական դժվարությունները միասին հաղթահարելու, այնպես էլ բանկի ավանդատուների պատշաճ սպասարկումն ապահովելու նպատակով։

Անդրադառնալով կազմակերպվող ակցիային՝ հարկ ենք համարում մեկ անգամ ևս տեղեկացնել, որ Վարկատու և վարկառու սուբյեկտների հարաբերությունները ֆիքսված են պայմանագրերով և կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ:

Ըստ այդմ, միանալով ԿԲ կոչին, մեկ անգամ ևս հորդորում ենք բոլորին ցուցաբերել զսպվածություն, արտակարգ դրության ընթացքում չփորձել խաղալ հասարակական տրամադրությունների և սպասումների հետ: Ֆինանսական համակարգի անկայունություն հրահրելը հղի է բազմաթիվ հետևանքներով, որոնք ստիպված կլինեն հաղթահարել մեր երկրի բոլոր քաղաքացիները»,- ասվում է հայտարարության մեջ։

Կենտրոնական բանկի դիմաց վարկային կազմակերպությունների գործունեության դեմ մայիսի 12-ին ակցիա էին կազմակերպել մի խումբ քաղաքացիներ։ Ոստիկանության աշխատակիցն ակցիայի մասնակիցներին փոխանցել էր, որ մեկ անձ կարող է մտնել շենք և հանդիպել ԿԲ ներկայացուցչի հետ, սակայն նրանք հրաժարվել են այդ առաջարկից։ Նրանք պահանջել էին, որպեսզի ԿԲ ներկայացուցիչը գա և հանդիպի իրենց հետ։ Մի փոքր անց ոստիկանության ներկայացուցիչը հորդորել էր ողջամիտ ժամկետում դադարեցնել ակցիան, քանի որ պարետի որոշմամբ ակցիաներ չեն թույլատվում և պետք է պահպանվի հեռավորություն։ Մանուել Մանուկյանը հակադարձել էր, թե իրենք ակցիա չեն իրականացնում, այլ եկել են հանդիպելու ԿԲ ներկայացուցչի հետ։ Նա բարձր կոչերով փորձել էր սրել իրավիճակը, որից հետո ոստիկանությունը բերման է ենթարկել քաղաքացիների։ Երկու քաղաքացի բերվել են ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժին՝ ՀՀ վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)։ Բերման ենթարկված երկու քաղաքացիները հետագայում ազատ են արձակվել։

Հայերեն

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից