Քաղաքականություն

ԱԺ-ն երկարաձգեց մետաղական հանքարդյունաբերության հարցով քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ն երկարաձգեց մետաղական հանքարդյունաբերության հարցով քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանը երկարաձգեց Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց ընդունած ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը: «Արմենպրես»-իհաղորդմամբ՝ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու որոշումը մայիսի 12-ի նիստում քվերկությամբ ստացավ 99 «կողմ» ձայն:

Հանձնաժողովը ապրիլի 30-ի փակ նիստում որոշել է՝ հիմք ընդունելով «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ կետը, ինչպես նաեւ համավարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում աշխատանքի անհնարինության հանգամանքը, կատարված հարցումների արդյունքում ստացված փաստաթղթերի իրավական հիմքերի ուսումնասիրության անհրաժեշտությունը, երկարաձգել հանձաժողովի լիազորության ժամկետը 3 ամսով:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում