Մակունցը նշեց Սասուն Միքայելյանի, Արտակ Մանուկյանի և Վահե Ղալումյանի մանդատները վայր դնելու պայմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, թե որ դեպքում իրենց պատգամավորական մանդատը վայր կդնեն մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներ Սասուն Միքայելյանը, Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մակունցն ասաց խորհրդարանի մայիսի 11-ի նիստում:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը զոհ չէ, կոնֆլիկտի կողմ է, ավելին՝ կոնֆլիկտը հրահրող կողմ է: Սասուն Միքայելյանը պատրաստ է մանդատը վայր դնել, եթե միաժամանակ մանդատը վայր դնի նաև Էդմոն Մարուքյանը: Իրենց մանդատները պատրաստ են վայր դնել նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը՝ պայմանով, որ միաժամանակ մանդատները վայր են դնում նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Հրանտ Այվազյանն ու Սարգիս Ալեքսանյանը: Սա է մեր դիրքորոշումը, արդարությունն ու քաղաքական հետևանքը, որը պետք է տեղի ունենա»,- ասաց Մակունցը:

ԱԺ դահլիճում մայիսի 8-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև բանավեճը վերածվել էր ծեծկռտուքի: Նիստը ընդմիջվել էր: Ընդմիջումից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լքել էր նիստերի դահլիճը: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում մայիսի 11-ին շարունակվող ԱԺ հերթական նիստին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքի միջադեպը համարել է ԼՀԿ-ի կողմից սադրանքի արդյունք, սակայն դատապարտել իր քաղաքական ուժին՝ այդ սադրանքին տրվելու համար, այն համարել հեղափոխությունից հետո իրենց ուժի ամենամեծ պարտությունը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության կառավարման խորհուրդը մայիսի 11-ին դատապարտել էր միջադեպի վերաբերյալ իշխանության արձագանքը:

Նորայր Շողիկյան

Հայերեն English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին