Քաղաքականություն

Բակո Սահակյանը համաձայնել է մասնակցել Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նիստին

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանը համաձայնել է մասնակցել Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նիստին

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը համաձայնել է մասնակցել ՀՀ ազգային ժողովի Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նիստին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մայիսի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Բակո Սահակյանը տվել է իր համաձայնությունը»,- նշեց Քոչարյանը:

Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ մնացել են 2-3 պաշտոնյաներ, որոնք կհրավիրվեն մասնակցելու հանձնաժողովի նիստին, որոնցից առաջինը ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանն է:

Մայիսի 11-ին հանձնաժողովի նիստին մասնակցում էր ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը:

Հանձնաժողովի նիստին վերջերս մասնակցել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, այնուհետև Արցախի Հանրապետության ոստիկանապետ, Ապրիլյան պատերազմի ժամանակ Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում