Նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Եռատոնի առթիվ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում մայիսի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի առթիվ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԿԳՄՍ նախարարը գրել է․

«Երկրորդ համաշխարհային պատերազմի հարգելի՛ վետերաններ, Արցախյան ազատամարտի հերոսնե՛ր, սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 9-ի՝ հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ։

Անձնազոհության, աննահանջ խիզախության և սխրանքների շնորհիվ ձեռք բերված հաղթանակները ոչ միայն դպրոցական դասագրքերից, այլև վերապրողների ու հերոսացածների, ականատեսների և կրողների պատմություններով են կերտում վաղվա քաջարի զինվորին, այսօրվա իրավատեր քաղաքացուն և հաղթանակներին տեր կանգնող սերնդին։

Պատերազմում հաղթանակ տարած մեր պապերի հաղթական ոգին էր, որ կրկնապատկված հզորությամբ հայկական եռագույնը ծածանեց Արցախի Հանրապետությունում՝ ևս մեկ անգամ հաստատելով պայքարի, ազատության ու հաղթանակի իր իրավունքը։

Մեկ անգամ ևս շնորհավորելով Եռատոնի առիթով՝ մաղթում եմ, որ անկոտրում կամքով մեր քաջ հայորդիների նվաճած հաղթանակներն ու անպարտելի ոգին սերունդներին մղեն միմիայն խաղաղ պայմաններում հաղթանակելու կրթության, գիտության, արվեստի, սպորտի ոլորտներում։

Փառք ու պատիվ 75 տարի առաջ մարտնչած մեր պապերին, փառք ու պատիվ Շուշիի ազատագրման փառահեղ հաղթանակը կերտած մեր հայրենակիցներին»։

Հայերեն

Պուտինը բանակցություններ է վարել Ֆինլանդիայի նախագահի և Նորվեգիայի վարչապետի հետ

Նարեկ Կարապետյանն առաջարկում է ԹՐԻՓՓ-ի գործարկումը կապել խաղաղության պայմանագրի ստորագրման հետ

Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանին չպետք է բացառել Պարսից ծոցի անվտանգության համակարգից

Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը

Իսրայելում արձանագրվել է ընտրություններին ամենամեծ մասնակցությունը 1981 թվականից ի վեր

Վերացվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեության կասեցումը

ԵՄ-ն և Կանադան պլանավորում են խորացնել պաշտպանական համագործակցությունը. Rapporteur

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը

Հորդանանն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին. սահմանային անցակետը փակվել է

Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան