«Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացրել
1 րոպեի ընթերցում
![«Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացրել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/05/1014704.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացրել: «Արմենպրես»-իհաղորդմամբ՝ խմբակցության նիստից առաջ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մասնակցությամբ՝ հիմնականում վարչության մի քանի անդամներով հանդիպում էր տեղի ունեցել:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել էր, որ վարչության հանդիպմանը հնչած մտքերը կհնչեցնեն նաև խմբակցության նիստում: Ընդհանուր առմամբ, Սիմոնյանն անընդունելի էր համարել բռնության ցանկացած դրսևորում։
Խորհրդարանի նիստերի դահլիճում մայիսի 8-ին տեղի է ունեցել միջադեպ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև բանավեճը վերածվել էր ծեծկռտուքի: Նիստը ընդմիջվել էր: Նիստում քննարկվում էր կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման և արդյունքների մասին զեկույցը:
ԱԺ նիստը ևս վերսկսվել է։
Աննա Գրիգորյան