Քաղաքականություն

Թեժ վեճ Ազգային ժողովում. պատգամավորների բանավեճը վերածվեց ծեծկռտուքի

1 րոպեի ընթերցում

Թեժ վեճ Ազգային ժողովում. պատգամավորների բանավեճը վերածվեց ծեծկռտուքի

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի բանավեճը խորհրդարանի դահլիճում վերածվեց ծեծկռտուքի:

«Արմենպրես»-իհաղորդմամբ՝Մարուքյանն ամբիոնից իր ելույթում անդրադառանում էր «Իմ քայլը» -ից Բաբկեն Թունյանի՝«Լուսավոր Հայաստան» խմբակցությանը վերաբերող ելույթին, երբ միջամտեց նաև Սասուն Միքայելյանը: Լսելի չէր, թե Միքայելյանն ինչ է ասում, սակայն Մարուքյանն արձագանքեց. «Պարոն Միքայելյան, հոպար չեմ Ձեզ համար»:

Մի քանի բառ փոխանակելուց հետո դահլիճում թեժ կռիվ սկսվեց, միջամտեցին դահլիճում ներկա գտնվողները:

Քննարկվում էին կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման ընթացքը և արդյունքները, դահլիճում ներկա էին նաև կառավարության անդամները:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց ընդմիջում:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում