Արմեն Սարգսյանը Հայաստանում էլեկտրոնային կառավարման ոլորտի զարգացման անհրաժեշտություն է տեսնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը պետք է մեծ ջանքեր ներդնի էլեկտրոնային կառավարման ոլորտը զարգացնելու ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 5-ին «Աշխարհը պանդեմիայից հետո․ տրանսֆորմացիայի սցենարներ»թեմայով առցանց վեբինարի ընթացքում այս մասին ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Այն երկրները, որոնք հաջողությամբ կարողացել են խթանել, կիրառել և ներմուծել էլեկտրոնային կառավարման գործիքներ, այդ պետությունները շատ ավելի տոկուն էին կորոնավիրուսի դեմ պայքարում։ Օրինակ՝ Սինգապուրը, մինչև կորոնավիրուսը մոտ 20 հազար մարդ արդեն իսկ տանից էր աշխատում՝ կառավարական աշխատանքային խումբը։ Այսինքն, երբ կորոնավիրուսը տարածվեց, մարդիկ արդեն պատրաստ էին ապագա ռիսկերին դիմակայելու և նրանց համար որևէ արտասովոր բան չկար տանից աշխատելու մեջ։ Էլեկտրոնային կառավարման ոլորտը չափազանց կարևոր է ապագայի տեսանկյունից, և Հայաստանի նման երկիրը, կարծում եմ, պետք է ջանքեր գործադրի հենց այդ ոլորտում»,- ընդգծեց Սարգսյանը։

ՀՀ նախագահը նշեց, որ երկիրը չի կարող էլեկտրոնային կառավարում ունենալ առանց էլեկտրոնային մեխանիզմների ստեղծման, տեղեկատվական տեխնոլոգիաների ձևավորման և հմտությունների։

«Էլեկտրոնային կառավարումը խթանելով՝ խթանում ենք նաև տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը, իսկ վերջինիս առավելագույն զարգացման մակարդակը արհեստական բանականությունն է։ Համաճարակից հետո վերադառնալու եմ իմ նախագահական նախաձեռնությանը, որը միտված է ATOM ծրագրի զարգացմանը, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ են հրավիրվել Հայաստան, մասնավորապես՝ արհեստական բանականությունը զարգացնելու նպատակով։ Դա հենքն է և հիմնարար գործիքն ապագան ապահովելու համար, կլինի այն սննդի արտադրության, գյուղատնտեսության, միջպետական հարաբերությունների, թե վիրուսի դեմ պայքարի համար։ Սա մի հարց է, որին պետք է մեծ ուշադրություն դարձնել»,- եզրափակեց Սարգսյանը։

Կարեն Խաչատրյան

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան