Միջազգային

ԵՄ-ն 3 ժամում հավաքել է 7,4 մլրդ եվրո կորոնավիրուսի դեմ պայքարի համար

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն 3 ժամում հավաքել է 7,4 մլրդ եվրո կորոնավիրուսի դեմ պայքարի համար

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական հանձնաժողովը, որն մայիսի 4-ին կազմակերպել էր «Գլոբալ պատասխան կորոնավիրուսին» խորագրով դոնորների առցանց ֆորում, կարողացել է 3 ժամում հավաքել 7.4 մլրդ եվրո կորոնավիրուսի դեմ պայքարի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ միջազգային դոնոր առցանց ֆորումն անցկացնելու նախաձեռնությամբ ապրիլի 15-ին հանդես էր եկել Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Նա հայտարարել էր, որ առաջին փուլում պատվաստանյութի ստեղծման, դեղերի, դիագնոստիկ համակարգի համար անհրաժեշտ կլինի 7.5 մլրդ եվրո ֆինանսավորում: Եվրամիությունը իր հերթին խոստացել է 1 միլիարդ եվրո ներդրում, որից մոտ ապագայում կսկսվի գիտական հետազոտությունների ֆինանսավորումը:

Ֆինանսանական միջոցներ նվիրաբերել են ինչպես տարբեր երկրներ, այնպես էլ բիզնես, ֆինանսական ոլորտի ներկայացուցիչներ, գիտահետազոտական ընկերություններ:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում և տարածքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում