Թորոսյանը հավանական է համարում մինչև մայիսի վերջ Հայաստանում 10 հազար վարակման դեպքը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հավանական է համարում այն սցենարը, որ մինչև մայիսի վերջ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնի 10 հազարի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այս մասին ասաց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

Հարցին, թե մինչև մայիսի վերջ որքան վարակակիր կլինի, նա նշեց. «10 հազար թիվը հավանական սցենար է: Դա բարձր է այն իմաստով, որ ավելի բարձր է, քան կկարողանանք բոլորին պահել հսկողության տակ, և հավանաբար ոմանց տուն կուղարկենք: Սակայն բարձր չէ այն իմաստով, որ ամեն դեպքում ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը կկարողանանք սպասարկել»,-ասաց նախարարն ու նկատեց՝ ամեն ինչը կախված է 10 հազարին հաջորդող քայլերից:

Անդրադառնալով հանձնաժողովի նիստում իր հնչեցրած այն մտքին, որ եթե չկարողանանք պահպանել կանոնները, կունենանք պայթունավտանգ բռնկումներ, երբ օրինակ Հայաստանում հնարավոր է, որ վարակված լինի 500 հազար քաղաքացի՝ տասնյակ հազարավոր հոսպիտալիզացիաներով և հազարավոր մահերով՝ Թորոսյանն ասաց, որ դա պատահական թիվ չէր: «Դա մոտ մեկ ամիս առաջ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատումն էր Հայաստանի համար՝ 500 հազար դեպք, տասնյակ հազարավոր հոսպիտալիզացիներ և հազարավո մահեր: Բարեբախտաբար, դա մինչև օրս տեղի չի ունեցել, կարողացել ենք ամեն դեպքում զսպել բռնկման տարածումը, հարթեցնել կորը: Սրագագաթ պիկ չէ, դա բլուր է դառնում, պետք է կարողանանք այնպես անել, որ հետո աստիճանաբար իջնի ներքև»,-ասաց նախարարն ու նշեց՝ սակայն, թե դա երբ կհաջողվի, դժվար է ասել:

Անդրադառնալով սահմանափակումների վերացմանը՝ նա նշեց, որ դա միգուցե մի քիչ կպաստի ավելացմանը, սակայն նաև պետք է խոստովանել, որ դա անխուսափելի է, քանի որ հնարավոր չէ ապրել երկրում, որտեղ ամեն ինչ փակ է: Նախարարը նկատեց՝դա ինչ-որ մի օր պետք է տեղի ունենար, և այդ ժամանակն իրենք օգտագործել են՝ ինչ-որ կերպ առողջապահական համակարգը կարգի բերելու համար և մարդկանց որոշակի վարքագծային կանոններ սովորեցնելու համար:

Հայաստանում մայիսի 4-ից հանվել են ազատ տեղաշարժի սահմանափակումները, տնտեսական գրեթե բոլոր գործունեությունների աշխատանքը ևս թույլատրվել է: Սակայն մշակվել են ուղեցույցներ, թե ինչպես պետք է կազմակերպել աշխատանքը՝ պահպանելով անվտանգության կանոնները: Իրականացվելու է վերահսկողություն:

Հայաստանումմայիսի4-իժամը11:00-իդրությամբհաստատվելէկորոնավիրուսայինհիվանդության2507դեպք,որոնցից1071-ն`առողջացած:Կորոնավիրուսայինհիվանդությամբայսպահինփաստացիբուժումէստանում1393պացիենտ:Ընդհանուրառմամբկատարվելէ24 942թեստավորում:Կորոնավիրուսայինհիվանդությունիցարձանագրվելէմահվան39դեպք:

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

Կրթության համակարգի թվայնացման ուղղությամբ իրականացվել է մեծածավալ աշխատանք․ ԿԳՄՍ նախարար

Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի. Թրամփ

Հայաստանի և Հնդկաստանի միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ

Ուշակովը չի բացառել, որ Աբու Դաբիում եվրոպացիների հնարավոր ներկայությունը կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները

ԹՊԿ անդամ երկրների ղեկավարները համատեղ հռչակագիր են ստորագրել Անկարայում

Արծվիկ Մինասյանն առաջարկում է հակամրցակցային համաձայնությունները բացահայտելու համար ԱԲ կիրառել

Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձը

Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ

Մերցը Սեուլում հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են համագործակցել ասիական տնտեսությունների հետ

ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել հարկային վարչարարության ոլորտում