Ճապոնիան արտակարգ դրության ռեժիմի ժամկետը երկարաձգել է մինչև մայիսի 31-ը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի կառավարական շտաբը մինչև մայիսի 31-ը երկարաձգում է արտակարգ դրության ռեժիմի ժամկետը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Ճապոնիայի տնտեսության վերականգնման նախարար Յասուտոսի Նիսիմուրան, որը ղեկավարում է կորոնավիրուսի դեմ տարվող պայքարը:

«Փորձագիտական խորհրդում քննարկել ենք արտակարգ դրության ռեժիմի ժամկետների հարցը: Փորձագետները համաձայնել են, որ ժամանակահատվածը պետք է երկարաձգել մինչև մայիսի 31-ը: Ինչ վերաբերում է, թե որ տարածքներում, ապա, ասեմ, որ որոշումնառնչվում է բոլոր վարչական տարածքներին»,-ասել է նա:

Վերջին օրերին, թեպետ, Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքերի թվի կրճատում է նկատվում՝ 400-ից իջել է 200-ի, սակայն կառավարության առջև դրված խնդիրը՝շփումները 70-80 տոկոսով կրճատելը, չի լուծվել: Եթե խոշոր քաղաքներում այդ ցուցանիշին մոտ են, ապա շրջաններում այն 30-50 տոկոս է: Վարչական տարածքների ղեկավարներն առաջարկել են ապրիլին նախատեսված ուսումնական տարվա սկիզբը տեղափոխել սեպտեմբեր:

Ճապոնիայում կորոնավիրուսիով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 14 հազար 877, մահացածներինը՝ 487: Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում և տարածքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը Ռիգայում ծաղիկներ է խոնարհել Անկախության հուշարձանին

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպանին

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը

Գերմանիայի հարևան երկրները «մտահոգիչ» են համարում ծայրահեղ աջ կուսակցության հաղթանակը տեղական ընտրություններում

Ռիգայում տեղի է ունեցել Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը

Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև բացվել է առաջին ավտոմոբիլային կամուրջը

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են տրանսպորտի, էներգետիկայի և ավիացիայի ոլորտներում փոխգործակցության հարցեր

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Ոսկերիչների փողոցը

Օքսֆորդի ԱԲ և մեդիա ոլորտների փորձագետ դոկտոր, պրոֆեսոր Ալեքս Քոնոքը՝ «Հայաստան- Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ի հիմնական խոսնակ