Միջազգային

Բորիս Ջոնսոնը որդուն կոչել է COVID-19-ից իրեն բուժած բժիշկների պատվին

1 րոպեի ընթերցում

Բորիս Ջոնսոնը որդուն կոչել է COVID-19-ից իրեն բուժած բժիշկների պատվին

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի նորածին որդուն կոչել են Ուիլֆրեդ Լորի Նիկոլաս անունով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին «Ինստագրամ»-ի իր էջում հայտնել է վարչապետի հարսնացուն՝ Քերրի Սայմոնդսը։

Նշվում է, որ Սայմոնդսի հրապարակած լուսանկարում նա ձեռքերում պահում է երեխային, որի գլուխը ծածկված է խիտ մազերով։

«Շնորհակալություն եմ հայտնում Լոնդոնի համալսարանական քոլեջի հիվանդանոցի Առողջապահության ազգային ծառայության հիանալի թիմին, որ նրանք այդքան հոգ են տարել մեր մասին»,- գրել է Սայմոնդսը:

Նա պարզաբանել է, որ Ուիլֆրեդ անունը երեխային տրվել է վարչապետի պապի պատվին, Լորի անունը՝ ի պատիվ իր պապի, իսկ Նիկոլաս անունը՝ ի պատիվ երկու բժիշկների, որոնք վարչապետի կյանքը փրկել են հիվանդանոցում, որտեղ նա հայտնվել է կորոնավիրուսով վարակվելուց հետո:

Ուիլֆրեդ Ջոնսոնը լույս աշխարհ է եկել ապրիլի 29-ին, վարչապետի՝ աշխատանքի դուրս գալուց հետո:

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում