COVID-19. Վարակվածների թվով Ռուսաստանը շրջանցել է Թուրքիային. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝COVID-19-ով վարակվածների թիվը հասել է3միլիոն424հազար356-ը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է240հազարը:Ապաքինվել է1միլիոն93հազար766մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում1մլն132հազար38հաստատված դեպք կա:Այստեղ մահացածների թիվը65հազար783է:Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում:Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը245հազար567է:Մահացության ցուցանիշը կազմում է25հազար100:
Իտալիան վարակվածների թվով երրորդն է:Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը207հազար428է:Վարակից մահացել է28հազար236մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Մեծ Բրիտանիան է:Այնտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է177հազար454:Վարակի հետևանքով մահացել է, 27հազար510մարդ:Մեծ Բրիտանիային հաջորդում է Ֆրանսիան,որտեղ գրանցվել է167հազար346հաստատված դեպք,մահացել է24հազար594մարդ:
Գերմանիայում164հազար77հաստատված դեպք կա,մահացել է6հազար736մարդ:Վարակվածների թվով Ռուսաստանն անցել է Թուրքիային: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված 124 հազար 54 մարդ կա: Թուրքիայում վարակակիրների թիվը122հազար392-ի,մահացածներինը՝3,258-ի:
Թուրքիային հաջորդում է Իրանը, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 96 հազար 448 է:Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է6հազար156մարդ:Վարակվածների թվով առաջատար երկրների տասնյակը եզրափակում է Բրազիլիան: Այստեղ վարակվածների թիվը 92 հազար 630 է, վիրուսի հետևանքով մահացել է 6434 մարդ, ապաքինվել՝ 38 հազար 39-ը:
Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է82հազար875դեպքով: Մեկ օրում Չինաստանում գրանցվել է վարակվածության ընդամենը 1 դեպք։ Չինաստանում մահացել է4հազար633մարդ։ Վերջին մի քանի օրում այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել:
Արաբական երկրներից Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է14հազար872,մահերինը՝12-ը:ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը13հազար038է,մահացածներինը՝111:
Եգիպտոսում5հազար895հաստատված դեպք կա,մահացել է406մարդ:Քուվեյթում վարակվածների թիվը հասել է4հազար619-ի,մահացածներինը՝33-ի:Իրաքում գրանցվել է2153վարակվածության, 94մահվան դեպքով:Լիբանանում կա733վարակի հաստատված դեպք:Մահացության ցուցանիշը կազմում է25:Սիրիայում վարակվածների թիվը հասել է44-ի:Մահացել է3մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է210-ը:
ԱՄԷ-ում ցողունային բջիջների միջոցով COVID-19-ի բուժման մեթոդ է մշակվել
ԱՄԷ Էկոնոմիկայի նախարարության կողմից արտոնագիր է տրվել ցողունային բջիջների միջոցով նոր կորոնավիրուսի (Covid-19) նորարարական և խոստումնալից բուժմանը:Այս մասին հայտնում է Էմիրությունների լրատվական գործակալությունը:
Բուժումը մշակվել է Աբու Դաբիի ցողունային բջիջների կենտրոնի (ADSCC) մի խումբ բժիշկների և մասնագետների կողմից, որը նախատեսում է հիվանդի արյունից ցողունային բջիջների հանում և ակտիվացումից հետո կրկին տեղադրում: Արտոնագիրը տրվել է ցողունային բջիջների հավաքման նորարարական եղանակին:
ԱՄԷ-ում բուժման փորձարկումը կատարվել է 73 վարակակրի վրա, որի արդյունքում բոլորը բուժվել են, իսկ թեստերի արդյունքներըը եղել են բացասական: Ենթադրվում է, որ բուժական ազդեցությունը կլինի թոքերի բջիջների վերականգնումը և դրանց իմունային արձագանքման շտկումը՝ կանխելով բջիջների չափազանց սուր արձագանքը «Covid-19» վարակին և առողջ բջիջներին վնաս հասցնելը։ Բուժումը հաջողությամբ անցել է կլինիկական փորձարկումների առաջին փուլը, ինչը ցույց է տալիս դրա անվտանգությունը: Բուժում ստացողներից ոչ մեկի մոտ չեն արձանագրվել կողմնակի բարդություններ:
Փորձարկումները շարունակում են ցույց տալ բուժման արդյունավետությունը և ակնկալվում է, որ այն կավարտվի երկու շաբաթվա ընթացքում: Հատկանշական է, որ բուժումն իրականացվել է ավանդական բժշկական միջամտության հետ զուգահեռ: Այս բուժումը ձեռնարկված բժշկական միջոցառումների հետ մեկտեղ արտացոլում են ԱՄԷ-ի կառավարության համախմբված ջանքերն ու նվիրվածությունը`վերջ տալու նոր կորոնավիրուսի համաճարակին:
COVID-19-ի պատվաստանյութը, որը կստեղծվի ԵՄ-ում, հասանելի կլինի բոլորին. Մերկել
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որը պատրաստվում են մշակել Եվրոպական Միությունում, հասանելի կլինի ամբողջ աշխարհում:Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությանը:
Ավելի վաղ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերն ու ԵՄ մյուս ղեկավարները կոչ էին արել 7,5 մլրդ եվրոյի չափ գումար հավաքել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ու դեղերի մշակման համար:
Մայիսի 4-ին Եվրահանձնաժողովի հրավերով կկայանա դոնոր-երկրների համաժողով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի թեմայով:
Ֆրանսիայում կատուն վարակվել է կորոնավիրուսով
Ֆրանսիայում կատուն վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով: Դա երկրում առաջին նման դեպքն է: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ֆրանսիայի Ալֆոր ազգային անասնաբուժական դպրոցը:
Ընդհանուր առմամբ հետազոտողները թեստավորել են տասը կատվի: Փարիզի մոտակայքում ապրող կատուներից մեկի թեստը, որի տերը վարակված է եղել կորոնավիրուսով, դրական է: Մասնագետները կատվի մոտ հայտնաբերել են «ռեսպիրատորային հիվանդության նշաններ», ինչպես նաև մարսողության հետ կապված խնդիրներ:
Անասնաբույժները կորոնավիրուսով վարակված մարդկանց խորհուրդ են տվել պահպանել հիգիենայի կանոնները և հեռավորություն՝ տնային կենդանիներին չվարակելու համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Խարբինսկի անասնաբուժական գիտահետազոտական ինստիտուտի գիտնականների հետազոտությունների համաձայն կատուները զգայուն են COVID-19-ի նկատմամբ:
Բելգիայի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարող հակաճգնաժամային կենտրոնի ներկայացուցիչն էլ մարտի վերջին հայտարարել էր, որ երկրում հաստատվել է տիրոջից կատվին կորոնավիրուսի փոխանցման դեպք: Կատուների՝ կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել նաև Հոնկոնգում և Նյու Յորքում:
ՌԴ քաղաքաշինության նախարարը վարակվել է կորոնավիրուսով
Ռուսաստանի Դաշնության քաղաքաշինության նախարար Վլադիմիր Յակուշևը և նրա տեղակալ Դմիտրի Վոլկովը վարակվել են կորոնավիրուսով։ Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, Քաղաքաշինության նախարարությունից հայտնել են, որ Վլադիմիր Յակուշևը հոսպիտալացվել է։
«Քաղաքային հիվանդանոցների մեկում բուժում կստանամ բժիշկների հսկողության տակ։ Կապի մեջ կլինեմ»,- նախարարությունից մեջբերել են Յակուշևի խոսքերը։
Քաղաքաշինության նախարարի պարտականությունները կկատարի նախարարի տեղակալ Նիկիտա Ստասիշինը: Քաղշինի աշխատակիցների 80 տոկոսը մարտ ամսվա վերջից անցել են հեռավար աշխատանքի։
Կորոնավիրուս է հայտնաբերվելնաևՌԴ վարչապետՄիխայիլ Միշուստինիմոտ։ Վարչապետի պաշտոնակատար է նշանակվել առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը։