Միջազգային

COVID-19-ի պատվաստանյութը, որը կստեղծվի ԵՄ-ում, հասանելի կլինի բոլորին. Մերկել

1 րոպեի ընթերցում

COVID-19-ի պատվաստանյութը, որը կստեղծվի ԵՄ-ում, հասանելի կլինի բոլորին. Մերկել

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որը պատրաստվում են մշակել Եվրոպական Միությունում, հասանելի կլինի ամբողջ աշխարհում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությանը:

Ավելի վաղ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերն ու ԵՄ մյուս ղեկավարները կոչ էին արել 7,5 մլրդ եվրոյի չափ գումար հավաքել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ու դեղերի մշակման համար:

Մայիսի 4-ին Եվրահանձնաժողովի հրավերով կկայանա դոնոր-երկրների համաժողով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի թեմայով:

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝COVID-19-ով վարակվածների թիվն անցել է3միլիոն402հազար160-ը: Մահացածների թիվն անցել է239հազարը:Ապաքինվել է1միլիոն083հազար943մարդ:

Պատրաստեց Նորայր Շողիկյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում