Անկարայի ապրիլքսանչորսյան ուղերձները ուղղվել են Վաշինգտոնին․ Շահան Գանտահարյանի հոդվածը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայինախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանըապրիլի 24-ի կապակցությամբ Կ․ Պոլսի հայոց պատրիարքին հղած նամակում ասել էր․

«Աշխարհիժողովուրդներին մեծ դառնություն պատճառածԱռաջին աշխարհամարտի ծանրագույն պայմաններում մահացած օսմանյան հայերիհիշատակը հարգում եմ, նրանցթոռներին սրտանց ցավակցություններս եմհղում:

Ցավալիայս ժամանակաշրջանում մահացած օսմանյան բոլորքաղաքացիների հոգիների համար Ալլահից հանգստությունեմ խնդրում»:

ՆամակումԹուրքիայի նախագահը խոսում է նաև «հայտնի շրջանակների մասին», որոնք թշնամությունեն սերմանում։

Առաջին հայացքից այստեղ որեւէ նորություն չի նշմարվում, համեմատած՝ 2014-ի Էրդողանի հրապարակած ցավակցագրին։ Ընդհանուր ցավի տեսությունը գերակա է, ստվերելու համար Հայոց ցեղասպանության քաղաքական կանխամտածված ու ծրագրավորված լինելու պատմական փաստը։ Այս վարքագծի առանցքն այն է, որ բոլոր օսմանցիներն են տուժել առաջին աշխարհամարտի իրադարձություններում, ի շարս այլ ազգաբնակչությունների, ընդ որում՝ թուրքերի նաեւ հայերի։

Անկարայից, իհարկե, տարբեր առիթներով պաշտոնապես հնչել են նաեւ այլ տեսակետներ․ նույնպես ամենաբարձր դիրքերից․ այն է՝ թե քրիստոնյա հայերը բնաջնջել են մուսուլման թուրքերին, ռուսների աջակցությամբ։ Բայց դա այն պահին է, երբ լարվել են Անկարա-Մոսկվա հարաբերությունները։ Այժմ վերադարձ է դասական թեզերին։ Եւ թվում է, թե ուղերձը թշնամանք սերմանելու առումով ուղղված է հիմնականում ԱՄՆ-ին։

Մի երանգային տարբերություն եւս։ Թուրքիայի վարչակարգը նախընտրում է հայության վերաբերող ուղերձները հղել Կ․ Պոլսի հայոց պատրիարքին միջոցով։ Ոչ միայն այս դեպքում այլ ընդհանրապես․ անգամ Երեւանին ուղղված ուղերձները պատրիարքին են հղվում։ Խոսքը վերաբերում է Հայաստանին իբրեւ թե տրամադրելի օժանդակությանը կորոնավիրուսի ճգնաժամային պայմաններում։

Թուրքական թեզերի վերաբանաձեւում է արել նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը։ Այստեղ արդեն հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ թշնամանք հրահրողներին ուղղված առանցքներ են նկատվում։ Եւ դա կարելի է ասել հիմնական պատգամն է թե՛ նախագահի եւ թե՛ իր գլխավոր խորհրդականի ուղերձներում։

«Բոլոր նրանք, ովքեր մտածում են, թե ցեղասպանության վերաբերյալ ստերով և քաղաքական պլաններով Ցեղասպանության թեման շահարկվում է և լոբբինգ է արվում որոշ խմբերի կողմից, որոնք, լինելով հակաթուրքական քաղաքական շրջանակներ, նենգափոխում և խեղաթյուրում են պատմական փաստերը՝ փորձելով թշնամություն սերմանել երկու ժողովրդների միջև»։ Այս միտքը մի քանի ասելաձեւերով տեղ է գտել գլխավոր խորհրդականի հայտարարությունում։ Քալընը չի մոռացել վերհիշեցնելու, որ առաջին համաշխարհային պատերազմում ռուսների կողմն անցած հայերի վերաբնակեցումը պատճառ է դարձել բազմաթիվ հայերի զոհվելուն։

Ստացվում է այն, որ պատմական առումով ռուսական գործոնը շահարկել է հայերին, հիմա էլ ամերիկյանքաղաքական միջավայրերում ցեղասպանության թեման շահարկվում է հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ թշնամանք սերմանելու համար։

Ժամանակի անմիջականության առումով խոսքը առավելաբար Վաշինգտոնին է ուղղված թե՛ Ներկայացուցիչների տան եւ թե Սենատի որոշումները նկատի ունենալով․չմոռանանք նաեւ կոշտ արձագանքը ԱՄՆ նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձին ի պատասխան։ Ռուսաստանի մայրաքաղաքումապրիլքսանչորսյան ուղերձ չեր հնչել։Դա միանշանակ չի մեկնաբանվում, այդուհանդերձ Մոսկվա-Անկարա հարաբերությունների ներկա զսպվածությունը անպայման իր ազդեցությունը ունի այդ երեւույթի վրա։

Անկարայի ուղերձների ուղղվածությունը դեպի Վաշինգտոն է տեսանելիորեն։

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Հայերեն

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը

Հայաստան-սփյուռք հարաբերությունները պետք է հիմնվեն փոխադարձ վստահության և գործնական համագործակցության վրա. Զարեհ Սինանյան

ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդիում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ

Ֆրանսիայի վարչապետն արհմիությունների հետ հանդիպում կանցկացնի 575 000 մարդու մասնակցությամբ բողոքի ցույցերից հետո

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը տեսազանգի ձևաչափով զրուցել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ

Իրանի և ԱՄԷ-ի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Կինոարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձը կազմել է 100 մլն դրամ․ ԿԳՄՍ նախարար

Քուշները հայտնել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ Բրյուսելում արդյունավետ բանակցությունների մասին

Փաշինյանը համոզված է, որ Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն

Շուրջ 30 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումը