Միջազգային

Ֆրանսիայում մինչ հունիսի 1-ը երկարաձգել են մասնակի գործազրկության մեխանիզմը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում մինչ հունիսի 1-ը երկարաձգել են մասնակի գործազրկության մեխանիզմը

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում մինչ հունիսի 1-ը երկարաձգել են մասնակի գործազրկության մեխանիզմը՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում գործատուներին օժանդակելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին ասված է Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանի հայտարարության մեջ:

«Հաշվի առնելով կորոնավիրուսի ազդեցությունը՝ մասնակի գործազրկության օրերի մեխանիզմը կերկարաձգվի մինչն հունիսի 1-ը, որպեսզի օգնենք գործատուներին, որոնք ունեն դժվարություններ՝ իրենց աշխատակիցներին վճարումներ կատարելու հարցում և պաշտպանել վերջիններիս աշխատանքը կորցնելու ռիսկից»,- ասված է հայտարարության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում