Հայաստանն արտաքին պարտքի սպասարկումը հետաձգելու անհրաժեշտություն չի տեսնում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն արտակարգ դրութան պայմաններում անհրաժեշտություն չի տեսնում իր արտաքին պարտքի սպասարկման ընթացքը ինչ-որ ժամանակով հետ գցելու կարիք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ԱԺ-ում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:

Սերգեյ Բագրատյանը նկատեց, որ ֆորսմաժորային իրավիճակում միջազգային իրավունքի պրակտիկայում անհաղթահարելի ուժը պետությանը միջազգային իրավական պատասխանատվությունից ազատող հանգամանք է: Նա հետաքրքրվեց՝ արդյոք Հայաստանը օգտվո՞ւմ է հնարավորությունից, որ արտաքին պարտքի սպասարկման ընթացքը առնվազն 1 տարի նետի հետ:

Ատոմ Ջանջուղազյանը նկատեց՝ առաջին հայացքից շատ գրավիչ է թվում, օրինակ, 100 մլն դոլարի չափով սպասարկման հետաձգումը և այդ միջոցները ներքին նպատակներով օգտագործելու հեռանկարը: Սակայն նա առաջարկեց նայել հարցի նաև մյուս կողմին: «Մյուս կողմից, եթե միայն միջազգային ֆինանսական կազմակերպությունները լինեին, ապա գուցե Ձեր մտադրությունը իրականանալի լիներ: Սակայն մենք մեզ համար որպես հեռանկար չենք տեսնում, չէ՞, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հովանու ներքո մնալը, մենք հեռանկարում տեսնում ենք, որ ինքներս ենք դոնոր դառնալու: Եվ դրան ուղղված քայլ է նաև այն, որ մենք այլևս անճանաչելի չենք միջազգային ֆինանսական քարտեզի վրա»,-ասաց Ջանջուղազյանն ու որպես դրա վկայություն նշեց միջազգային ֆինանսական շուկաներում եվրապարտատոմոսերի երեք թողարկումները:

Նախարարն առաջարկեց հարցը դիտարկել նաև ներդրողների տեսանկյունից, թե որքանով է Հայաստանը հուսալի ներդրումային միջավայր ապահովում: «Եվ այս բոլորի համադրմամբ՝ մենք, համենայնդեպս առայժմ, իրատեսական չենք համարում, առավել ևս անհրաժեշտություն չենք տեսնում գնալ այդ ճանապարհով: Դա թուլացնում է պարտք վերցնողի հատկանիշները՝ ինքնուրույն հաղթհաարելու, ինքնուրույն լուծելու իր խնդիրները»,-նշեց նա:

Կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Աննա Գրիգորյան

Հայերեն

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ