COVID-19. ԱՄՆ-ում հաստատված դեպքերի թիվն անցել է 1 միլիոնը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 65 հազար 176: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 211 հազարը: Ապաքինվել է 922 հազար 862 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 1 մլն 010 հազար 507 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 56 հազար 803 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 229 հազար 422 է: Մահացության ցուցանիշը կազմում է 23 հազար 521:

Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 199 հազար 414 է: Վարակից մահացել է 26 հազար 977 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 165 հազար 842 հաստատված դեպք, մահացել է 23 հազար 293: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 158 հազար 758 հաստատված դեպք կա, մահացել է 6 հազար 126:

Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան: Մեծ Բրիտանիայում կա 157 հազար 149 հաստատված դեպք: Մահերը 21 հազար 092 են: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 112 հազար 261-ի, մահացածներինը՝ 2 հազար 900-ի: Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 91 հազար 472: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 հազար 806 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինասանին շրջանցած Ռուսաստանում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 87 հազար 147: Մահացության ցուցանիշը կազմում է 794:

Չինաստանն առանձնանում է 82 հազար 836 ընդհանուր, 6 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին մեկ օրում մահ չի գրանցվել: Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը 67 հազար 446 է, Կանադայում՝ 48 հազար 500, Բելգիայում 46 հազար 687 է, Նիդերլանդներում՝ 38 հազար 245 է:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 497 դեպք կա, մահացել է 6 մարդ:

Արաբական երկրներից Կատարը վարակվածների թվով շրջանցեց ԱՄԷ-ին: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 11 հազար 244, մահերինը՝ 10-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 10 հազար 839 է, մահացածներինը՝ 82:

Եգիպտոսում 4 հազար 782 հաստատված դեպք կա, մահացել է 337 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 3,288-ի, մահացածներինը՝ 22-ի: Իրաքում գրանցվել է 1,847 վարակվածության, 88 մահվան դեպքով: Լիբանանում կա 710 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 24: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 43-ի: Մահացել է 3 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:

Հայերեն English Русский

Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 վագր. Քննչական կոմիտե

Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին

Համայնքային ոստիկանների օպերատիվ աշխատանքի շնորհիվ բացահայտվել են թմրանյութ պահելու, իրացնելու դեպքեր

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող առյուծները տեղափոխվել են Կենդանաբանական այգի

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահը կայցելի ԱՄՆ

Viva-ն ձեռք է բերել Ovio-ն՝ թվային կոնվերգենտությունը զարգացնելու և պրոդուկտային առաջնորդությունն ամրապնդելու նպատակով

Արագածավան-Գետափ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան զոհեր

ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ հայկական ընկերությունները մասնակցել են «GITEX AI EUROPE 2026» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին

Պորտուգալական «Բենֆիկա» ակումբի ակադեմիան մուտք է գործում Հայաստան

Առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով ձերբակալվել են Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ