Արաբական Միացյալ Էմիրությունները բժշկական օգնություն է ուղարկել Հայաստան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արաբական Միացյալ Էմիրությունները 7 տոննա բժշկական պարագաներով լի ինքնաթիռ է ուղարկել Հայաստան՝ աջակցելու երկրին նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունից, բժշկական օգնությունից կօգտվի ավելի քան 7 հազար բուժաշխատող։

Այս առիթով Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն․Գ․ Մուհամմադ Իսա ալ Կատտամ Ալ Զաաբին ասել է․ «Էմիրությունների համար պատիվ է իրականացնել իր պարտականությունը՝ օգնելու այլ երկրներին նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում»։

Պարոն դեսպանը նշել է նաև․ «ԱՄԷ կառավարությունը, ժողովուրդըև բոլոր բուժաշխատողները միավորում են իրենց ջանքերը՝ հանուն այս ճգնաժամի հաղթահարման։ Մենք գիտակցում ենք, որ միջազգային հանրությունը կարող է հաղթահարել կորոնավիրուսը միայն միահամուռ ջանքերով և կառուցողական համագործակցությամբ»։

Հիշեցնենք, որ ԱՄԷ-ն մինչ օրս ավելի քան 314 տոննա օգնություն է ուղարկել 27-ից ավելի պետության, որից օգտվել է շուրջ 314 հազար բուժաշխատող։

Հայերեն العربية English Русский

ՌԴ ԱԽ քարտուղարը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի առևտրատնտեսական կապերի զարգացումը

Հայաստանն ու Էստոնիան կարևորել են Երևանում և Տալլինում մշտական դիվանագիտական ներկայության ընդլայնումը

Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթներով ինն ամսում արգելադրվել է շուրջ 24,3 միլիարդ դրամի գույք

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ է ուղարկում արտերկիր՝ կիբերհարձակումները կանխելու համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին

Թուրքիայի պողպատի գործարանում պայթյունի հետևանքով 10 աշխատակից է զոհվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկում է Ուկրաինայում իրավիճակը