Ուհանում հիվանդանոցներից դուրս են գրվել կորոնավիրուսը հաղթահարած վերջին քաղաքացիները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի տվյալների համաձայն, ապրիլի 27-ի առավոտվա դրությամբ Հուբեյ նահանգում և դրա վարչական կենտրոն Ուհան քաղաքում, որը համարվում է վարակի բռնկման էպիկենտրոն, չի գրանցվել կորոնավիրուսի վարակվածության, ինչպես նաև մահացության նոր դեպք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Ապրիլի 26-ին Հուբեյի և Ուհանի հիվանդանոցներից դուրս են գրվել վերջին 12 պացիենտները, որոնք բուժհաստատություններ էին տեղափոխվել կորոնավիրուսով վարակվածության պատճառով: Ապրիլի 27-ին տվյալ վայրերում որևէ կասկածվող դեպք չի գրանցվել:

Կորոնավիրուսի վարակի առաջին դեպքն արձանագրվել է 2019 թվականի վերջին Ուհանում: 2020 թվականի հունվարի 23-ին քաղաքը դարձել էվարակի էպիկենտրոն: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։ Քաղաքն ամբողջությամբ մեկուսացված էր արտաքին աշխարհից: 2019 թվականի դեկտեմբերից Հուբեյ նահանգում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 512 մարդ, որից 3 հազար 869-ը՝ Ուհանում: Նահանգում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 68 հազար 128, որից ավելի քան 50 հազարը՝ Ուհանում: Այնտեղ կյանքը հետզհետե վերադառնում է բնականոն հուն:

Հայերեն Русский

Նեպալում ազգային սուգ է հայտարարված՝ ի հիշատակ աղետաբեր հեղեղի զոհերի

Մայամիի օդանավակայանում Amazon-ի բեռնատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել. կան զոհեր և վիրավորներ

Ինդոնեզիայում յոթ օդանավակայան է փակվել հրաբխային մոխրի տարածման պատճառով

Հյուսիսային Կորեայի առաջնորդը ներկայացրել է «Կանգ Կոն» նոր կործանիչը

ԱՄՆ նախագահի բանագնացները դրական են գնահատել ուկրաինական պատերազմի հարցով մոսկովյան բանակցությունները

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում