Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 1746-ի. ապաքինվել է ևս 30 քաղաքացի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 69 նոր դեպք:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հայաստանում ապրիլի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ, կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1746 է, արձանագրվել է մահվան 28 դեպք: Ընդհանուր առմամբ, կատարվել է 17 հազար 931 թեստ։
Կորոնավիրուսից ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 30-ով, և բուժվածների թիվը դարձել է 833։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 885 պացիենտ:
Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:
Լիլիթ Դեմուրյան