Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կմեկնարկի սուրբ նահատակների հիշատակին նվիրված գեղարվեստական ծրագիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի շրջանակներում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ապրիլի 24-ին, ժ. 22:00-ին կմեկնարկի սուրբ նահատակների հիշատակին նվիրված գեղարվեստական ծրագիր, որը կտևի մինչև ապրիլի 25-ը, ժ. 06:00-ն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, ծրագիրը կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով։

Հանդես կգան հանրապետության լավագույն մենակատարները՝ Նարեկ Հախնազարյանը, Լիանա Ալեքսանյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Հայկ Մելիքյանը, Վահագն Հայրապետյանը և այլք: Ելնելով արտակարգ իրադրության թելադրած պայմաններից՝ հանրապետության երաժշտական կազմակերպությունները կներկայանան փոքր խմբերով։ Համերգային երեկոյին իրենց մասնակցությունը կբերեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի պետական սիմֆոնիկ, Հայաստանի պետական կամերային նվագախմբերի գործիքային անսամբլները, Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչները, Հայաստանի պետական կամերային, Երևանի պետական կամերային, «Հովեր» պետական կամերային երգչախմբերի վոկալ անսամբլներն ու մենակատարները։

«Երաժշտական ոգեկոչման այս բացառիկ իրադարձությունն արտակարգ իրավիճակում հայ արվեստագետների խնկարկումն ու խոնարհումն է՝ «Հարգելով հիշատակը՝ հարգենք կյանքը» նշանաբանի ներքո»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայերեն العربية

Տնտեսական զարգացման միտումները շարունակում են դրական մնալ. Պապոյան

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի համար յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ կտրվի

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց