Սպորտ

Մխիթարյանը Հայոց ցեղասպանության զոհերի hիշատակին նվիրված գրառում է կատարել 

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանը Հայոց ցեղասպանության զոհերի hիշատակին նվիրված գրառում է կատարել 

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և իտալական «Ռոմա»-ի իիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի hիշատակին:

«Այս ապրիլ 24-ին մենք մնում են տանը, սակայն միավորվում ենք ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հարգենք նրանց հիշատակը, հարգենք կյանքը: Երբեք չեն մոռանա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սոցցանցերի իր էջերում գրել է Մխիթարյանը:

Օսմանյան կայսրության կողմից 1915 թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեքտասնյակ պետություն:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում