Պետությունը շահութահարկի կանխավճարների չեղարկման հարց չի քննարկում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունը ներկայում չի պատրաստվում չեղարկել շահութահարկի կանխավճարները կամ հետաձգել դրանց վճարումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

ՊԵԿ նախագահը նախ հիշեցրեց, որ հարկ վճարողները կարող էին մինչև այս տարվա մարտի 20-ը ներկայացնել հայտարարություն և օգտվել շահութահարկի կանխավճարների այլընտրանքային եղանակից, որը ենթադրում է նախորդ եռամսյակի շրջանառության 2 տոկոսի չափով կանխավճարի դրույթ: «Կարծում եմ, որ պետք է օգտվեին այդպիսի հնարավորությունից, որովհետև մարտի 1-ից մենք արդեն ունեինք կորոնավիրուսով առաջին վարակվածը, մարտի 14-ին արտակարգ դրություն էր հայտարարվել: Այսօր կանխավճարների տարկետման կամ կանխավճարների երկարաձգման քննարկում չկա օրակարգում: Բայց ցանկացած միջոցառում, հարց կարող ենք քննարկել՝ ելնելով ստեղծված իրավիճակից: Համենայն դեպս, իրավիճակն այս պահին չենք գնահատում այնպիսին, որ շահութահարկի կանխավճարները չեղարկենք կամ հետաձգենք»,-ասաց Անանյանը:

Շահութահարկի կանխավճարային այլընտրանքային համակարգը հնարավորություն է տալիս հարկ վճարողներին վճարումները կատարել ոչ թե նախորդ տարվա շահութահարկի գումարի որոշակի տոկոսի չափով, այլ նախորդ եռամսյակի շրջանառության 2 տոկոսի չափով:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Բոլորս էլ հասկանում ենք, որ այստեղ քաղաքական մղում կա. Միրզոյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին

Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Հայաստանին լոյալ ընդդիմություն ենք ուզում. ԱԺ նախագահը ներկայացրել է իշխանության մոտեցումը

ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, շուկայականից էականորեն ցածր գներով ստվերային շրջանառվող օղիների դեպքեր

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանն ԱԱ-ի բրոնզե մեդալը կարևոր նվաճում է համարում

ԱԺ նախագահն առաջարկում է Հոկտեմբերի 27-ի գործի չբացահայտման վերաբերյալ հարցերն ուղղել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին

«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթներ դեպի Նիդեռլանդներ

Նիդեռլանդները ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ անհետ կորած անձանց որոնման գործընթացում

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները հայտնել են նոր հարվածների մասին

ԵՄ խորհուրդը 4,7 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ցուցաբերված ռազմական օգնության ծախսերը փոխհատուցելու համար