Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 4 հազար 774-ով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 4 հազար 774 նոր դեպք: Երկրում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը դարձել է 62 հազար 773: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը, ներկայացնելով Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ կենտրոնի տվյալները, տեղեկացնում է, որ ապաքինվել է 4 հազար 891 մարդ:

«Ռուսաստանում ներկայում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվածության 62 հազար 773 դեպք է գրանցվել (+8.2 տոկոս): Վարակի դեպքեր գրանցվել են երկրի 85 շրջաններում: Վերջին մեկ օրում ապաքինվել է 471 մարդ՝ ընդհանուր թիվը դարձնելով 4 հազար 891: Մեկ օրվա ընթացքում մահերի թիվն ավելացել է 42-ով՝ դառնալով 555»,-ասված է օպերատիվ շտաբի հաղորդագրությունում: Նշվում է, որ վերջին մեկ օրում արձանագրված նոր դեպքերից 2 հազար 282-ի մոտ՝ 47,8 տոկոս, չեն եղել ախտանշաններ: Նշվում է, որ, ընդհանուր առմամբ, վարակի աճի տեմպը Ռուսաստանում դանդաղել է մինչև 8.2 տոկոս, Մոկսվայում՝ 6.1 տոկոս:

Հայերեն English Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ