Թանդիլյանն առաջարկում է տնտեսավարողի չվճարված հարկերի  համար 2-րդ, 3-րդ եռամսյակին տույժ չհաշվարկել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն առաջարկում է արտակարգ դրության պայմաններում տնտեսավարողների չկատարած հարկային պարտավորությունների պատճառով երկրորդ, երրորդ եռամսյակների համար տույժ չհաշվարկել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թանդիլյանն այս մասին ասաց ԱԺ ապրիլի 22-ի նիստում Միքայել Մելքումյանի՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը, որով առաջարկվում է չկատարած հարկային պարտավորության համար հաշվարկվող տույժի չափը նվազեցնել:

Թանդիլյանը նկատեց, որ տույժերի թեման անհանգստացնում է շատ տնտեսավարողների:

«Իմ առաջարկն է՝ հաշվի առնելով, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը կա ու դեռ տևելու է, երկրորդ, երրորդ եռամսյակների համար տույժը ընդհանրապես չհաշվարկվի: Դա բոլորին պետք է այս ժամանակում: Հաշվի առնելով, որ շրջանառու դրամական միջոցների կտրուկ անկում է տեղի ունենում, պետք է ուղղակի ազատել երկրորդ, երրորդ եռամսյակների տույժերից: Պատգամավորի առաջարկով միայն դրանից հետո պետք է շարունակել 0,04 տոկոսով հաշվարկումը»,-ասաց Թանդիլյանը:

Նա նաև առաջարկեց, որ շահութահարկի կանխավճարները կամ տոկոսները փոխվեն կամ վճարման ժամանակահատվածը հետաձգվի:

Գործող կարգավորմամբ՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.075 տոկոսի չափով: Միքայել Մելքումյանն առաջարկում է դա իջեցնել՝ դարձնելով 0.04 տոկոս:

Աննա Գրիգորյան

Հայերեն

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ