Միջազգային

COVID-19. ԱՄՆ-ում մահացածների թիվն անցել է 40 հազարը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

3 րոպեի ընթերցում

COVID-19. ԱՄՆ-ում մահացածների թիվն անցել է 40 հազարը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 407 հազար 439-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 165 հազարը: Ապաքինվել է 625 հազար 202 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 764 հազար 265 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 40 հազար 565 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 198 հազար 674 է: Մահացության ցուցանիշը 20 հազար 453 է:

Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 178 հազար 972 է: Վարակից մահացել է 23 հազար 660 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 152 հազար 894 հաստատված դեպք, մահացել է 19 հազար 718 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 145 հազար 742 հաստատված դեպք կա, մահացել է 4 հազար 642 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան: Մեծ Բրիտանիայում կա 120 հազար 067 հաստատված դեպք: Մահերը 16 հազար 060-ն են: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 83 հազար 306-ի, մահացածներինը՝ 2 017-ի:

Չինաստանն առանձնանում է 82 հազար 747 ընդհանուր, 12՝ նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 632 մարդ։

Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 82 հազար 211: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 հազար 118 մարդ: Իրանին հաջորդում է Ռուսաստանը, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 42 հազար 853 է, մահացել է 361 մարդ:

Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը 38 հազար 654 է, Բելգիայում՝ 38 հազար 496, Կանադայում՝ 35 հազար 056, Նիդերլանդներում՝ 32 հազար 655 է:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 394 դեպք կա, մահացել է 3 մարդ:

Արաբական երկրներից ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 6 հազար 781 է, մահացածներինը՝ 41: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 5 հազար 448, վարակի հետևանքով մահացել է 8-ը: Եգիտոսում 3 հազար 144 հաստատված դեպք կա, մահացել է 239 մարդ: Քուվեյթում վարկվածների թիվը հասել է 1 915-ի, մահացածներինը՝ 7-ի: Իրաքում գրանցվել է 1 539 վարակվածության, 82 մահվան դեպքով: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 39-ի: Մահացել է 3 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Միջազգային

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Միջազգային

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Միջազգային

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում