Հասարակական

Զարեհ Սինանյանը ներկայացրեց այն խնդիրները, որոնց այսօր բախվում են Հայաստան վերադառնալ ցանկացողները

2 րոպեի ընթերցում

Զարեհ Սինանյանը ներկայացրեց այն խնդիրները, որոնց այսօր բախվում են Հայաստան վերադառնալ ցանկացողները

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտերկրում դեռևս կան քաղաքացիներ, ում վերադարձը Հայաստանի Հանրապետություն երկարաձգվում է կամ խոչընդոտների է հանդիպում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

«Կան այդպիսի մարդիկ մեծ թվով։ Այս պահին մեզ շատ են դիմում այն քաղաքացիների հետ կապված, որոնք հայտնվել են Ռուսաստանում և մնալու տեղ չունեն։ Հիմա կացարան ենք փնտրում նրանց համար։ Խնդիրը կայանում է նրանում, որ հնարավոր է` նրանք կորոնավիրուսով այս օրերին վարակված լինեն, ինչն էլ խնդրահարույց է դարձնում նրանց համար կացարան գտնելու հարցը»,- ասաց Սինանյանը։

Զարեհ Սինանյանը նշեց, որ կապի մեջ են Թուրքիայի հայ համայնքի հետ։ Այս պահին Թուրքիայից Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիներ չկան։

ՀՀ ԱԳՆ ջանքերով և ֆինանսավորմամբ իրականացվել է Թուրքիայից Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած յոթ տասնյակ ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Վրաստանի տարածքով, որոնք Հայաստան ժամանելուն պես ենթարկվել են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի: Տեղափոխումը համաձայնեցվել է թուրքական և վրացական համապատասխան ծառայությունների հետ։

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում