ԵԽ պատգամավորը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և անվտանգության ու պաշտպանության ենթահանձնաժողովի մշտական անդամ Լարս Պատրիկ Բերգը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան,

խնդրում եմ՝ ընդունեք իմ ջերմագույն շնորհավորանքները Արցախի Հանրապետության Նախագահ ընտրվելու կապակցությամբ, ինչպես նաև իմ շնորհավորանքները բուն ընտրության կապակցությամբ, որն անցավ արտակարգ իրավիճակի պայմաններում:

Ժողովրդավարության նման հաջող դրսևորումը կարող է միայն բարձրացնել Արցախի միջազգային հեղինակությունը, և ես հույս ունեմ, որ այժմ կստեղծվի հնարավորություն, որ Արցախն իր տեղը զբաղեցնի ազգերի համայնքում, տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու նպատակով համագործակցի հարևանների հետ:

Ես հիասթափությամբ կարդացի ընտրությունների ընթացքի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի արտաքին գործերի ծառայության հայտարարությունը: Որպես Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ՝ կփորձեմ այս հարցը բարձրացնել փոխնախագահ Ջոսեպ Բորելի մոտ, ինչպես նաև խորհրդարանական հարցադրման ձևաչափով հարց կուղղեմ, թե արդյոք կարող ենք համոզել Եվրոպական համաժողովին՝ ավելի կառուցողական ուղղություն ունենալու:

Խնդրում եմ, մի երկմտեք կապվել ինձ հետ այն դեպքերում, երբ ես կարող եմ օգտակար լինել, և ևս մեկ անգամ ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները»:

Հայերեն English

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից