ԱԺ նախագահն անդրադարձել է Քոչարյանի խափանման միջոցը փոխելու Վեհափառի հայտարարությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը կարծում է, որ պետությունն ու եկեղեցին անջատ են և չպետք է խառնվեն միմյանց ներքին գործերին, սակայն միևնույն ժամանակ նկատում է՝ Ամենայն Հայոց կաթողիկոսն ունի այն բոլոր իրավունքները, որոնք ունեն Հայաստանի մյուս քաղաքացիները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Միրզոյանը նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու` Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հայտարարության մասին հարցին:

Լրագրողը նկատեց՝ պետությունը և եկեղեցին անջատ են, հետաքրքրվեց՝ այս հայտարարությամբ եկեղեցին արդյոք միջամտո՞ւմ է պետության գործերին:

«Պետությունը և եկեղեցին անջատ են: Եվ պետք է չխառնվեն իրար ներքին գործերին: Միևնույն ժամանակ կաթողիկոսը՝ Վեհափառը նույնպես ՀՀ քաղաքացի է, և ունի այն բոլոր իրավունքները, որոնք ունենք ՀՀ մնացած քաղաքացիները»,-ասաց Միրզոյանը:

ԱԺ նախագահը չցանկացավ այս թեմայով լրացուցիչ որևէ բան ասել: Նա նկատեց՝ ցանկացած նոր բան կարող է նոր երանգ հաղորդել փոխադարձ հայտարարություններին, իսկ այս պահին դա պետության և ազգի համար օգտակար չի լինի: «Ասելիք, վերաբերմունք իհարկե կա, բայց չեմ ուզում ասել»,-նշեց Միրզոյանը:

Ապրիլի 14-ին News.am կայքը հրապարակել էր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի դիրքորոշումը, որում ասված է. «Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին` կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»:

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար

ԱՄՆ-ի հարվածներն իրանական նավերին հանգեցնում են լարվածության սրման. Իրանի ԱԳՆ

ՀՀ Սահմանադրությունը որևէ կերպ խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Սարգիս Խանդանյան

Ծրագրավորողների միջազգային օր․ Հայաստանում ի՞նչ սարքավորումներ ու աքսեսուարներ են պահանջված և ի՞նչ նվիրել ծրագրավորողին

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP