Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահին Ազգային տոնի առթիվ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասադին Ազգային տոնի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սիրիայի բարեկամ ժողովրդին Սիրիայի Արաբական Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ:

Հայ-սիրիական հարաբերություններին հատուկ են պատմականորեն ձևավոր­­ված ամուր բարեկամությունը, փոխադարձ համակրանքը, համագործակցության և փոխաջակցության ոգին։

Սիրիական ճգնաժամի ընթացքում Հայաստանն իր հաստատուն աջակ­ցու­թյունն է ցույց տվել Սիրիային, որի խոսուն ապացույցը Հալեպում հայկական մար­դա­սիրական առաքելության գործունեությունն է: Համոզված եմ, որ մեր պետու­թյուն­ների միջև ավանդական երկխոսությունը հետագայում ևս կշարունակի ընդ­լայնվել և խորանալ՝ ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդների:

Լիահույս եմ, որ Սիրիան կհաղթահարի առկա ճգնաժամը և կթևակոխի առաջըն­թացի և զարգացման նոր փուլ: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ վերա­հաս­տատել մեր հանձնառությունը՝ նպաստելու վերականգնողական գործընթաց­ներին։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Սիրիայի բարե­կամ ժողովրդին՝ խաղաղություն և առաջընթաց»:

Հայերեն العربية English Français Русский

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը