Միջազգային

Պուտինը հետաձգել է Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսը

1 րոպեի ընթերցում

Պուտինը հետաձգել է Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով մայիսի 9-ին չի կայանա Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպման ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Զորահանդեսի անցկացման նոր ժամկետ չի նշվում։

Ապրիլի 11-ին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանում մայիսի 9-ին կկայանան Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսն ու միջոցառումները. «Կասկած չպետք է լինի, որ Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսն ու միջոցառումներն անպայման կկայանան»,- ասել էր Պեսկովը։

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 27 հազար 938-ի։ Հիվանդությունից ապաքինվել է 2304, մահացել` 232 մարդ։

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում