ԱԺ-ն քննարկեց դեղերի շրջանառությունն առավել արդյունավետ վերահսկելու օրենքի նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է առավել արդյունավետ վերահսկողություն իրականացնել դեղերի շրջանառության շուկայում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` կառավարության հեղինակած նախագիծը խորհրդարանի ապրիլի 16-ի նիստում ներկայացրեց ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը։

«Այս նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել հարկային օրենսգրքում, համաձայն որոնց` դեղերի դեղերի դրոշմապիտակով դրոշմավորման համար պարտադիր է դառնում Առողջապահության նախարարության կողմից տրված դեղերի համապտասխանության հավաստագրի համարի և հավաստագրում դեղերի հերթական համարի էլեկտրոնային կարգով գրանցումը»,- ասաց Ասոյանը։

Արթուր Ասոյանը նշեց, որ դեղերի շուկայում տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ բազմաթիվ կազմակերպություններ ԵԱՏՄ անդամ երկրներից, գործող օրենսդրության պահանջների խախտմամբ, առանց փորձաքննության և նախարարության կողմից տրվող համապատասխանության հավաստագրի, մեծածախ ծավալներով ներմուծում, ազատորեն դրաշմապիտակավորում և իրացնում են բազմաթիվ` որակի, անվտագության և արդյունավետության առումով կասկած հարուցող, ինչպես նաև հնարավոր չգրանցված, գրանցված, բայց որակազրկված, կեղծ, հոգեմետ դեղեր։

«Առաջարկում ենք կարգավորել այս խնդիրը, որի արդյունքում հնարավոր կլինի իրականացնել ավելի արդյունավետ վերահսկողություն դեղերի շրջանառության շուկայում»,- նշեց Արթուր Ասոյանը։

Օրենքի նախագիծը դրական եզրակացության է արժանացել ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։

Նորայր Շողիկյան

Հայերեն

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին