Վարկային կազմակերպությունների համար սահմանված է մեկ նորմատիվ, Varks.am-ը խախտել է հենց դա

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնի թեկնածու, ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանի խոսքով՝ Varks.am-ը խախտել է հենց այն մեկ նորմատիվը, որ սահմանված է եղել վարկային կազմակերպությունների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գալստյանն այս մասին ասաց ԱԺ ապրիլի 16-ի նիստում իր թեկնածության մասին հարցի քննարկմանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հարցին:

Եղոյանըհիշեցրեց, որ Varks.am-ը զրկվել է լիցենզիայից, նա հետաքրքրեց, թե արդյոք ճիշտ չի՞ լինի, որ հետագայում վարկային կազմակերպությունների լիցենզավորման պահանջներն ավելի խստացնեն:

Գալստյանը նախ նշեց՝ վարկային կազմակերպությունների և բանկերի միջև կա մի դրվագ, որ կցանկանար բոլորը ֆիքսեին. «Բանկերի պարագայում մեր վերահսկողությունը չափազանց խիստ է, և բանկերին ստիպել ենք, որ դնեն առնվազն 30 մլրդ դրամ կապիտալ և անցնեն բոլոր նորմատիվ իրավական գործընթացներով՝ մի փաստից ելնելով, քանի որ բանկերը գործ ունեն մեր հասարակության ավանդների հետ: Վարկային կազմակերպություններում մեր հայրենակիցների անգամ 1 դրամ ավանդ ներդրված չէ: Այդ կազմակերպությունները գործում են իրենց սեփականտերերի ռիսկով ու կապիտալով, ուստի այդտեղ գերկարգավորման կարիք չկա»,-ասաց նա:

Իսկ ինչ վերաբերում է նրան, թե սեփականատերերն ովքեր են, դա պարզ է ԿԲ-ին: «Բայց այդտեղ որոշվել է, որ մի նորմատիվ է սահմանվում, Varks.am-ը հենց այդ մի նորմատիվը խախտել է: Դա արել են դեկտեմբեր և հունվար ամսին, մենք դա պարզել ենք դեռ դեկտեմբերին մեր ստուգման արդյունքում, և դրա փակումը բացարձակ կապ չուներ այս իրավիճակի հետ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է վարկային կազմակերպությունների ապագային, ապա Գալստյանը նշեց, որ կան օրենսդրական նախաձեռնություններ, որոնցով այդ պատասխանտու վարկավորման էլեմենտը մտնելու է ուժի մեջ:

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի մարտի 24–ի թիվ 13 ԾՕՀ Ա որոշմամբ ուժը կորցրած էր ճանաչվել «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան`ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար:

Աննա Գրիգորյան

Հայերեն

ԱԺ նախագահն անդրադարձել է ՔՊ ցուցակներում ՀՀԿ նախկին անդամների ընդգրկման հարցին

Մարզիչներն ամեն ինչ արեցին, որ կարողանանք այս մեդալները նվաճել. Արթուր Դավթյան

ԱԺ նախագահն ընդդիմադիր ուժերին կոչ է արել մասնակցել ՏԻՄ ընտրություններին

Բոլորս էլ հասկանում ենք, որ այստեղ քաղաքական մղում կա. Միրզոյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին

Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Հայաստանին լոյալ ընդդիմություն ենք ուզում. ԱԺ նախագահը ներկայացրել է իշխանության մոտեցումը

ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, շուկայականից էականորեն ցածր գներով ստվերային շրջանառվող օղիների դեպքեր

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանն ԱԱ-ի բրոնզե մեդալը կարևոր նվաճում է համարում

ԱԺ նախագահն առաջարկում է Հոկտեմբերի 27-ի գործի չբացահայտման վերաբերյալ հարցերն ուղղել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին

«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթներ դեպի Նիդեռլանդներ