ԿԲ նախագահի թեկնածուն մասամբ կիսում է  թեզը, թե դատապարտված ենք միշտ ունենալ ցածր գնաճ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի նախագահի թեկնածու Մարտին Գալստյանը մասամբ կիսում է այն թեզը, թե աշխարհը այլևս նույնը չի լինելու և դապարտված ենք միշտ ունենալ ցածր գնաճ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գալստյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ ապրիլի 16-ի նիստում իր թեկնածության մասին հարցի քննարկմանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի հարցին:

Արտակ Մանուկյանը նկատեց, որ աշխարհը բաժանվել է տնտեսագետների երկու խմբի, մի հատվածն ասում է, որ կորոնավիրուսից հետո լինելու է ցածր գնաճային միջավայր, մյուսն ասում է, որ լինելու է դեֆլյացիա: Նա հետաքրքրվեց, թե ո՞րն է Գալստյանի տեսակետը այս հարցում:

Թեկնածուն հիշատակեց Լարի Սամերսի թեզը, որ աշխարհն այլևս նույնը չի լինելու, այսուհետև մենք դատապարտված ենք լինելու միշտ ունենալ ցածր գնաճ, որովհետև տեղի են ունենում կառուցածքային փոփոխություններ: «Ես մասամաբ կիսում եմ այս թեզը»,-ասաց նա:

Մանուկյանը նկատեց, որ տարիներ շարունակ խոսվում է ոսկու պաշարների, դրանց համալրման մասին: «Ոսկու պաշարները ինչպես զրո էին, այնպես էլ զրո են մնում»,-ասաց նա ու նշեց, որ ակնկալում են, որ հնչեցրած ուղերձները կյանքի կկոչեն:

«Ոսկին պետք է դիտարկել պորտֆելի կառավարման տեսանկյունից որպես ֆինանսական ակտիվ: Ոսկին ակտիվ է, որը ունենում է գնային մեծ տատանողականություն, բայց 0 եկամտաբերություն: Այսինքն՝ ոսկով դրած դեպոզիտը երբեք տոկոս չի բերում: Համոված եմ, որ նրանք, որոնք պահուստները կառավարում են, ունեն մասնագիտական փորձ՝ որոշելու ակտիվների բաղադրությունը, որը պահուստների կազմում պետք է լինի»,-ասաց Գալստյանը:

Աննա Գրիգորյան

Հայերեն

ԱԺ նախագահն անդրադարձել է ՔՊ ցուցակներում ՀՀԿ նախկին անդամների ընդգրկման հարցին

Մարզիչներն ամեն ինչ արեցին, որ կարողանանք այս մեդալները նվաճել. Արթուր Դավթյան

ԱԺ նախագահն ընդդիմադիր ուժերին կոչ է արել մասնակցել ՏԻՄ ընտրություններին

Բոլորս էլ հասկանում ենք, որ այստեղ քաղաքական մղում կա. Միրզոյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին

Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Հայաստանին լոյալ ընդդիմություն ենք ուզում. ԱԺ նախագահը ներկայացրել է իշխանության մոտեցումը

ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, շուկայականից էականորեն ցածր գներով ստվերային շրջանառվող օղիների դեպքեր

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանն ԱԱ-ի բրոնզե մեդալը կարևոր նվաճում է համարում

ԱԺ նախագահն առաջարկում է Հոկտեմբերի 27-ի գործի չբացահայտման վերաբերյալ հարցերն ուղղել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին

«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթներ դեպի Նիդեռլանդներ