ԿԲ նախագահի թեկնածուն քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել բանկերի օնլայն ծառայություններից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ կենտրոնական բանկի նախագահի թեկնածու Մարտին Գալստյանըքաղաքացիներին հորդորում է կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության օրերին օգտվել բանկերի օնլայն ծառայություններից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գալստյանն այս մասին ասաց ԱԺ ապրիլի 16-ի նիստում իր թեկնածության մասին հարցի քննարկմանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Փամբուխչյանի հարցին:

«Քաղաքացիներին խորհուրդ կտամ, որ, եթե ծայրահեղ անհրաժեշտություն չկա բանկ հաճախելու, օգտվեն օնլայն տարբերակներից ու հնարավորինս անշփում գործողություններ իրականացնեն։Սա թույլ կտա սահմանափակել շփումն ու սանձել վարակի տարածումը։ Բայց, եթե նույնիսկ հաճախում են բանկեր, ապա իրենց հռու պահեն կուտակումներից»,- ասաց Գալստյանը։

Մարտին Գալստյանը հավելեց, որ խստագույնս պետք է հետևել պարետի որոշումներին ու ցուցումներին։

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունն առաջարկել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Նորայր Շողիկյան

Հայերեն

ԱԺ նախագահն անդրադարձել է ՔՊ ցուցակներում ՀՀԿ նախկին անդամների ընդգրկման հարցին

Մարզիչներն ամեն ինչ արեցին, որ կարողանանք այս մեդալները նվաճել. Արթուր Դավթյան

ԱԺ նախագահն ընդդիմադիր ուժերին կոչ է արել մասնակցել ՏԻՄ ընտրություններին

Բոլորս էլ հասկանում ենք, որ այստեղ քաղաքական մղում կա. Միրզոյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին

Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Հայաստանին լոյալ ընդդիմություն ենք ուզում. ԱԺ նախագահը ներկայացրել է իշխանության մոտեցումը

ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, շուկայականից էականորեն ցածր գներով ստվերային շրջանառվող օղիների դեպքեր

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանն ԱԱ-ի բրոնզե մեդալը կարևոր նվաճում է համարում

ԱԺ նախագահն առաջարկում է Հոկտեմբերի 27-ի գործի չբացահայտման վերաբերյալ հարցերն ուղղել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին

«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթներ դեպի Նիդեռլանդներ