Լիտվայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 26-ի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիտվայի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացության երկու նոր դեպք է գրանցվել, մահացածների ընդհանուր թիվը հասել է 26-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է երկրի Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը։

Մահացածներից մեկը միջին տարիքի է, մյուսը` գտնվել է հիվանդության ռիսկային խմբում։

Լիտվայի Հանրապետությունում կարանտինային ռեժիմ է սահմանված մարտի 16-ից մինչև ապրիլի 27-ը։

Հայերեն Русский