Միջազգային

Նյու Յորք նահանգում կորոնավիրուսով պայմանավորված մահերի թիվն անցել է 10 հազարը. ՌԻԱ Նովոստի

1 րոպեի ընթերցում

Նյու Յորք նահանգում կորոնավիրուսով պայմանավորված մահերի թիվն անցել է 10 հազարը. ՌԻԱ Նովոստի

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում վարակի էպիկենտրոն համարվող Նյու Յորք նահանգում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվն անցել է 10 հազարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ նահանգապետ Էնդրյու Կուոմոն տեղեկացրել է, որ վարակի բռնկումից ի վեր մահացել է 10 հազար 56 մարդ:

«Վատ նորություններ: Զատկյան կիրակի մենք կորցրել ենք 671 մարդու»,-ասել է Կուոմոն:

Նախօրեին նահանգում մահացության ցուցանիշը կազմում էր 9 հազար 385:

ԱՄՆ-ում ընդհանուր վարակվածների թիվը 564 հազար 317 է, մահերինը՝ 22 հազար 850:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 200-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում