Նվազագույնը տեսանելի ապագայում պարենային ծայրահեղ լուրջ խնդիրներ չենք ունենալու. պարետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը համոզված է, որ նվազագույնը տեսանելի ապագայում Հայաստանը պարենային ծայրահեղ լուրջ խնդիրներ չի ունենալու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավինյանն այս մասին ասաց ԱԺ հատուկ նիստում, որում քննարկվում է արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցը:

«Պարենային անվտանգության խնդիրն առաջնային խնդիրներից մեկն է, որ մեր առջև դրված է: Եվ տեղական արտադրության, և ներկրվող ապրանքատեսակների վերաբերյալ այլընտրանքային ճանապարհների որոնումը գտնվում է մեր օրակարգում: Տնտեսական բլոկի առաջնորդությունը տարվում է ՀՀ վարչապետ կողմից: Համոզված եմ, որ այդ քննարկումների ժամանակ նույնպես առաջ են քաշվում այդ հարցերը: Իսկ ինչ վերաբերվում է կարճաժամկետ պարենային խնդիրների լուծմանը, մենք, նվազագույնը, համոզված ենք, որ տեսանելի ապագայում պարենային ծայրահեղ լուրջ խնդիրներ չենք ունենալու»,-ասաց Ավինյանը:

Նա նկատեց, որ միանշանակ կան որոշակի գնային տատանումներ, սակայն նշեց. «Այնուամենայնիվ, եթե որոշակի ապրանքատեսակների վերլուծություն ենք անում, համեմատում 2018-ի հետ, տեսնում ենք, որ էական գնային նվազումներ են եղել առաջին անհրաժեշտության ապրանքներում: Այդպիսի ապրանքների ցանկում է կարագը: Կան այլ ապրանքներ, որոնց գինը ևս 2018-ի համեմատ, նվազել է: Սակայն արտարժույթի գների տատանումները և այլ լոգիստիկ խնդիրները բերում են գների որոշակի տատանումների»:

ՀՀ ազգային ժողովը քննարկում է արտակարգ դրության ժամկետը 30 օրով երկարաձգելու հարցը: Կառավարությունը ապրիլի 13-ի նիստում որոշեց երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Հայաստանումապրիլի13-ի՝ժամը11:00-իդրությամբկորոնավիրուսիհաստատվածդեպքերիընդհանուրթիվը1039է,արձանագրվելէմահվան14դեպք:Կորոնավիրուսիցապաքինվելէ211քաղաքացի։

Աննա Գրիգորյան

Հայերեն

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին