COVID-19. վարակվածների թիվը մոտ 1,8 միլիոն է, ԱՄՆ-ում մահացել է 20 հազարից ավելի մարդ. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում կորոնավիրոսով վարակման հաստատված դեպքերի թիվը 1 մլն 796 հազ. 415 է, նոր դեպքերինը՝ 16 հազ. 672, վարակից մահացել է 110 հազ. 30 մարդ, որից 1 251-ը վերջին մեկ օրվա ընթացքում։ Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ բուժվածների ընդհանուր թիվը կազմում է 412 հազ. 102-ի, ծանր վիճակում է 50 հազ. 525 մարդ։

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը 533 հազ. 470 է, նոր դեպքերինը՝ 591, վարակից մահացել է 20 հազ. 595 մարդ, որից 18-ը վերջին մեկ օրվա ընթացքում։ Միացյալ Նահանգներում բուժվածների ընդհանուր թիվը կազմում է 30 հազ. 523, ծանր վիճակում է 11 հազ. 471 մարդ։

Վարակվելու նոր դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է Իսպանիայում՝ 2 992, որտեղ վարակվելու հաստատված դեպքերը 166 հազ. 119-ն են։ Այստեղ կորոնավիրուսից մահացել է 16 հազ. 972 մարդ, վերջին մեկ օրում՝ 366-ը։

Իտալիայում հաստատված դեպքերի քանակը հասել է 152 հազ. 271-ի, մահացել է 19 հազ. 468-ը, Ֆրանսիայում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 129 հազ. 654 և 13 հազ. 832, իսկ Գերմանիայում՝ 125 հազ. 452 և 2 871։ Չինաստանում գրանցվել է վարակվելու 99 նոր դեպք, և վարակվելու դեպքերի ընդհանուր քանակը հասել է 82 հազ. 52-ի, այստեղ մահացել է 3 339 մարդ։ Մեծ Բրիտանիայում վարակվելու ընդհանուր ցուցանիշը հասել է 78 հազար 991-ի, մահերի թիվը՝ 9 875-ի, իսկ Իրանում՝ 71 հազ. 686-ի և 4 474-ի։

Հայաստանին հարևան երկրներից Թուրքիայում արդեն գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 52 հազ 167 դեպք, այստեղ դրանից մահացել է 1 101 մարդ, Վրաստանում վարակվածների թիվը հասել է 252-ի, մահացածներինը՝ 3-ի, իսկ Ադրբեջանում` 1 098 -ի և 40-ի։

Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում վարակվել 2 186 մարդ, և վարակվածների ընդհանուր թիվը հասել է 15 հազ. 770-ի, այստեղ կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 130 մարդ, որից 24-ը՝ վերջին օրում։

Հայաստանում, ապրիլի 11-ի տվյալների ամփոփմամբ, կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1013 է, արձանագրվել է մահվան 13 դեպք:Հայաստանում կորոնավիրուսից բուժվածների գումարային թիվը դարձել է 197: Այս պահին փաստացի բուժում է ստանում 803 պացիենտ:

Հայերեն

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա