Միջազգային

Ռուսաստանում կորոնավիրուսի կասկածով բժիշկների հսկողության տակ է մոտ 159 հազար մարդ

1 րոպեի ընթերցում

 Ռուսաստանում կորոնավիրուսի կասկածով բժիշկների հսկողության տակ է մոտ 159 հազար մարդ

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված լինելու կասկածով բիժշկների հսկողության տակ է մոտ 159 հազար քաղաքացի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Ռուսաստանում կորոնավիրուսի մասին տեղեկատվության պաշտոնական կայքին։

««Ռոսպոտրեբնադզոր»-ի տվյալներով` ապրիլի 11-ի դրությամբ` բժշկական հսկողության տակ է գտնվում մոտ 159 հազար մարդ։ Իրականացվել է կորոնավիրուսի 1,18 մլն լաբորատոր հետազոտություն»,- ասվում է հաղորդագրությունում։

Ուրբաթ օրը «Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտնել էր, որ բժշկական հսկողության տակ է մոտ 162 հազար մարդ։ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 11 հազար 917-ի։ Հիվանդությունից ապաքինվել է 795, մահացել` 94 մարդ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում