Միջազգային

Կորոնավիրուսի դեմ պայքարում հույս ներշնչող լուրեր ԱՄՆ-ից. «Ամերիկայի ձայն»

2 րոպեի ընթերցում

Կորոնավիրուսի դեմ պայքարում հույս ներշնչող լուրեր ԱՄՆ-ից. «Ամերիկայի ձայն»

ՎԱՇՒՆԳՏՈՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՄԵՐԻԿԱՅԻ ՁԱՅՆ։ Առողջապահության ոլորտի առաջատար մասնագետ Էնթոնի Ֆաուչին կոչ է արել հանրությանը շարունակել մնալ տանը, քանի որ հոսպիտալացման թվի նվազումն ԱՄՆ-ում ազդակ է, որ երկիրը շարժվում է ճիշտ ուղղությամբ՝ կորոնավիրուսի դեմ պայքարում։

Զգոնության կոչերն ու փակ ռեժիմի պահպանումը ի հակառակ տնտեսությունը վերաբացելու մասին խոսակցությունների ապացուցեցին, որ տանը մնալու սահմանափակումները դրական են անդրադառնում վարակի տարածման դեմ պայքարում, հատկապես Նյու Յորքում, որը շարունակում է մնալ համաճարակի էպիկենտրոն ԱՄՆ-ում:

Նյու Յորքում նոր հոսպիտալացված հիվանդների թիվը երկրորդ օրն է արդեն նվազում է ՝ հասնելով 200-ի: Նահանգային իշխանությունները հայտարարել են, որ դա փաստում է, որ սոցիալական տարածության պահպանումը օգնում է համաճարակի տարածման կանխարգելմանը՝ չնայած չորեքշաբթի օրը նահանգում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվն աճել է մոտ 800-ով՝ հասնելով ռեկորդային մակարդակի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով«Ամերիկայի ձայն»-ը,վիրուսի տարածման հարցում առաջընթացն արտացոլվել է նաև նոր կանխատեսումներում, ըստ որի երկրում զոհերի թիվը կարող է կազմել 60,000 մարդ նախկին 100,000-ից մինչև 200 հազար զոհերի փոխարեն:

Այսօր Նյու Յորք նահանգում զոհերի թիվը հասել է 7 հազարի, որը կազմում է ԱՄՆ-ում կյանքի ընդհանուր կորուստների գրեթե կեսը: 42 նահանգներում շարունակում է գործել ոչ անհրաժեշտ աշխատատեղերի փակման և տնային պայմաններում աշխատանքը կազմակերպելու ռեժիմ, ինչը զգալի հարված է հասցնում տնտեսությանը ՝ միլիոնավոր մարդկանց դարձնելով գործազուրկ: Հինգշաբթի օրվա դրությամբ գործազրկության համար դիմողների թիվը հասավ 17 միլիոնի:

ԱՄՆ-ում վարակվածների թիվը հասել է 492 հազար 827-ի, նոր դեպքերը 24 հազար 261-ն են, մահացել է 18 323 մարդ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում