Միջազգային

Չինաստանը բժիշկների խումբ է ուղարկել Ղազախստան. Սինխուա

1 րոպեի ընթերցում

Չինաստանը բժիշկների խումբ է ուղարկել Ղազախստան. Սինխուա

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի կառավարությունը Ղազախստան է ուղարկել բժիշկ-փորձագետների խումբ կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Սինխուա» գործակալությունը: Խմբում ներառված են10 բժիշկ: Նրանք մասնագիտացված են ինտենսիվ թերապիայի, ինֆեկցիոն հիվանդությունների, չինական ավանդական բժշության գծով:

Չինաստանի մասնագետները ղազախստանցիներին կփոխանցենիրենց փորձը` կապված բուժման, ախտորոշման, կանխարգելման հետ: Տեղում կանցկացվեն բժիշկների, սոցիալական աշխատողների վերապատրաստման դասընթացներ:

Չինաստանից մասնագետների խումբը բերել է նաև բժշկական պարագաներ՝ դիմակներ, պաշտպանիչ հագուստ, սարքավորումներ:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 200-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում