COVID-19. աշխարհում վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 605 հազար 277-ի. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 605 հազար 277-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 95 հազարը: Ապաքինվել է ավելի քան 356 հազար մարդ:

Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 468 հազար 895 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 16 հազար 697 է: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 153 հազար 222: Մահացության ցուցանիշը 15 հազար 447 է:

Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 143 հազար 626 է: Վարակից մահացել է 18 հազար 279 մարդ. այս ցուցանիշով Իտալիան աշխարհում առաջինն է։

Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Գերմանիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 118 հազար 235 հաստատված դեպք, մահացել է 2 հազար 607 մարդ:

Վարակվածության ցուցանիշով Գերմանիային հաջոդում է Ֆրանսիան, որտեղ 117 հազար 749 հաստատված դեպք կա, մահացել է 12 հազար 210 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 81 հազար 907 ընդհանուր, 42 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 3 հազար 336 մարդ։

Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 66 հազար 220: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 110 մարդ: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 65 հազար 77 է, Թուրքիայում՝ 42 հազար 282 է, Բելգիայում՝ 24 հազար 983 է, Շվեյցարիայում՝ 24 հազար 51 է:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 218 դեպք կա, Ռուսաստանում` 10 հազար 131: ՌԴ-ում մահացել է 76 մարդ:

Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 2 հազար 990, այստեղ գրանցվել է մահացության 14 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 2 հազար 376 մարդ: Վարակից մահվան 6 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 118 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 1699: Իրաքում վարակվածների թիվը 1232 է, մահացության ցուցանիշը 69 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 1 դեպք, վարակվածության՝ 910:

Առաջին դեպքն է արձանագրվել Եմենում՝ ԱՄԷ-ից մեկնած օտարերկրացու մոտ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:

Հայերեն English Русский

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա