Տնտեսություն

Գիշերվա ցուրտ եղանակից գյուղատնտեսությունն էական վնասներ չի կրել

1 րոպեի ընթերցում

Գիշերվա ցուրտ եղանակից գյուղատնտեսությունն էական վնասներ չի կրել

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 9-ի գիշերը հանրապետությունում արձանագրված ցուրտ եղանակից գյուղատնտեսությունը էական վնասներ չի կրել: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք այս գիշեր լարված էինք բավականին, որովհետև ցրտահարության վտանգ կար։ Կարող ենք արձանագրել, որ նորմալ է անցել, համենայնդեպս, էական վնասների մասին տեղեկատվություն այս պահին չունենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը։

Էկոնոմիկայի նախարարՏիգրան Խաչատրյանն ավելացրեց, որ օրվա ընթացքում տվյալները կճշտվեն։ «Վնասվել են հատկապես ծիրանի որոշ այգիներ։ Բայց այն մեծ վախը, որ կար, արդեն անցյալ պետք է համարել, ամեն դեպքում, այս գիշեր նույնպես պետք է զգույշ լինել»,- ասաց նախարարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում